Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է

Քաջարանում ստեղծվեց «Արեւ» տիկնիկային թատերախումբը

Մշակութային

Քաջարանի թատերարվեստի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է «Արև» տիկնիկային թատերախումբը՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի, Քաջարանի արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանի նախաձեռնությամբ։

Այս թատերախումբը չէր լինի, եթե չլինեին թատերարվեստի բաժնի դասատու Արթուր Գաբրիելյանը եւ նույն դպրոցի թատերարվեստի սաները։ Հունիսի 7-ին արվեստի դպրոցում տեղի ունեցավ նորաստեղծ թատերախմբի անդրանիկ ներկայացումը, որի ժամանակ ցուցադրվեց Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի համանուն ներկայացումը։ Բեմադրությունը Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի եւ նորաստողծ տիկնիկային թատերախմբի դասատու Արթուր Գաբրիելյանինն է:

«Սա մի եզակի իրողություն է, որովհետեւ տիկնիկային արվեստն իր տեսակով շատ բարդ կատարողական արվեստ է, ֆիանանսապես էլ «էժան հաճույք» չէ։ Կարող ենք հպարտորեն ասել, որ արդեն ունենք տիկնիկային թատերախումբ։ Հանդիսատեսին խոստանում ենք՝ կարոտ չենք պահի տիկնիկային արվեստին, կլինեն բազմաթիվ ներկայացումներ»,- ասաց Արթուր Գաբրիելյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ