20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

Մասոնական The Weeknd-ի խորհրդավոր զգուշացումը Հայ Առաքելական եկեղեցուն. նոր տեսահոլովակ

Մշակութային

Հանրաճանաչ կանադացի երգիչ The Weeknd-ը՝ Աբել Մակոնեն Թեսֆայեն, ում անունը հաճախ հնչում է մասոնական խորհրդաբանության եւ միստիկ տեսահոլովակների համատեքստում, վերջերս ներկայացրեց իր նոր ստեղծագործությունը՝ «Baptized In Fear» երգը, որը թարգմանաբար նշանակում է «Վախի մեջ մկրտված»։

Այս տեսահոլովակը միայն մի երգի ներկայացում չէ. Այն, կարծես, հանդիսանում է հոգեւոր պայքարի եւ մարդկային ինքնաճանաչման դարանակալ ուղին պատկերող հոգեվիճակի արտացոլում։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս անգամ տեսահոլովակի տեսաշարքում ներառված են հայկական խորհրդանիշեր՝ Հայ Առաքելական եկեղեցին, խաչքարերը…

Հարց է առաջանում՝ պատահակա՞ն ընտրություն էր սա, թե՞ խորապես մտածված ուղերձ՝ մասոնական աշխարհից առաջին քրիստոնյա ազգին։

ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ ՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսահոլովակը՝ իր վերնագրով արդեն իսկ զարկ է տալիս մի զգայուն թեմայի՝ «Վախի մեջ մկրտված»։ Մկրտությունն, ըստ քրիստոնեական ուսմունքի, հոգեւոր մաքրագործման եւ նոր կյանքի սկիզբ է։ Բայց եթե մկրտությունն իրականացվում է վախի մեջ, ապա դա այլեւս հոգեւոր արարողություն չէ, այլ վերածվում է մարդու ներքին ճնշման, մեղքի, հոգեբանական խավարի եւ փրկության հուսահատ փնտրտուքի ներկայացման։

Երգի խոսքերը շաղկապվում են հոգեւոր պատերազմների եւ մեղքի դեմ պայքարի թեմաների հետ, ինչը համադրվում է տեսահոլովակում խաչքարերի, մութ եկեղեցական միջավայրի, Հայոց ճարտարապետությանը բնորոշ տաճարների հետ։ Նման խորհրդանիշների ներառումը՝ համաշխարհային փոփ մշակույթում թեպետ նորություն չէ, բայցեւ այնպես էլ չէ, որ հաճախ կարելի է տեսնել։ Սակայն այս օրերին հատկապես ուշագրավ է դառնում, քանի որ վերջին շրջանում եկեղեցին հայտնվել է կասկածելի քաղաքական շահարկումների թիրախում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈ՞ՒՄ

Թեեւ The Weeknd-ը չի նշում, որ իր տեսահոլովակում Հայ Առաքելական եկեղեցին ներկայացված է կոնկրետ ուղերձով, խաչքարերի եւ հայկական եկեղեցու պատկերը միանշանակ ազդակ է՝ հատկապես հայերի համար։ Վերջերս եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկը՝ կապված ներքին տարաձայնությունների, համազգային միասնության արժեզրկման եւ եկեղեցու հեղինակության դեմ ուղղված քարոզչական ալիքի հետ, արդեն իսկ բավարար հիմք է մտածելու՝ արդյո՞ք սա եւս մեկ նախազգուշացո՞ւմ է, թե պարզապես սիմվոլիկ արտահայտչամիջոց։

Նմանատիպ մեկ այլ օրինակ հիշեցնենք՝ Լեդի Գագայի տեսահոլովակներից մեկը, որտեղ ակնարկվում էր արյունալի պատերազմների, զանգվածային զոհաբերությունների եւ մութ ուժերի ներգրավվածության մասին։ Նա եւս հաճախ նշվում է որպես մասոնական խորհրդաբանության կրող։ Նման նախադեպերի հիման վրա չի բացառվում, որ The Weeknd-ը եւս ցանկացել է ընդգծել մի ներքին պայքար, որը համաշխարհային մակարդակում արտահայտվում է՝ թե՛ հոգեւոր, թե՛ մշակութային բնույթի ճնշումների տեսքով։

ՎԵՐՋԻՎԵՐՋՈ, ՊԱՅՔԱ՞Ր, ԹԵ՞ ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒՄ

Երգում հոգեբանական պայքարը ներկայացվում է որպես մի գործընթաց, որի ընթացքում մարդը կորցնում է իր ինքնությունը՝ վախի եւ մենակության մեջ, ու փորձում փրկվել ջրի (մկրտության), ցավի կամ մաքրագործման միջոցով։ Սա կարելի է ընկալել որպես հոգեվիճակ, բայց միաժամանակ՝ որպես սիմվոլ՝ կրոնական ինստիտուտների նկատմամբ ժամանակակից մարդու անվստահության եւ հուսահատության։ Այս վակումը հաճախ լցվում է մետաֆիզիկական իմաստներ փնտրելու, այլընտրանքային փրկության ճանապարհներ որոնելու փորձերով։

Այդ փրկության խորհրդանիշը թվում է, թե այս տեսահոլովակում հայ եկեղեցին է։ Բայց ի՞նչ միտում կա դրա ետեւում։ Արդյո՞ք սա մեսիջ է, որ փրկության այդ վերջին կղզին նույնպես վտանգված է։ Թե՞ հակառակը՝ հավատքի ավանդական ձեւերը դեռ կարող են ծառայել որպես փրկության ճանապարհ՝ եթե մարդն ի զորու է հաղթահարելու իր անձնական խավարն ու հասնելու հոգեւոր վերածնունդի։

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԶԴԱԿ

Իհարկե, ոչ մի տեսահոլովակ ինքնին «հայտարարության կոչ» չէ։ Բայց ժամանակակից արվեստը վաղուց դադարել է պարզապես զվարճանքի միջոց լինելուց։ Այն դարձել է համաշխարհային գիտակցության եւ ենթագիտակցության արտահայտիչ գործիք։ Այս տեսանկյունից The Weeknd-ի «Baptized In Fear»-ը կարող է ընկալվել որպես մշակութային ազդակ՝ միգուցե անուղղակի, բայց չափազանց խորհրդանշական։ Օրինակ, երգի կրկներգում ասվում է. «Ձայները ասում են՝ պետք է շարունակեմ», ո՞ւմ է ասում՝ գուցե Փաշինյան Նիկոլին գլոբալիստները դրդում են շարունակե՞լ եկեղեցու դեմ արշավը, դրա համար էլ նա ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան գրառումներ է անում:

Մնում է հուսալ, որ այս մեսիջը՝ անգամ եթե ներկայացված է խավար գեղագիտության եւ հոգեվիճակային դիսոնանսի միջոցով, կոչ է՝ դեպի արժեքների պահպանում, ավանդույթների հանդեպ հարգանք եւ հոգեւոր վերածնունդ։ Եթե ոչ՝ ապա սա գուցե եւս մեկ տագնապի ազդանշան է, որը մեզնից պահանջում է աչալրջություն՝ ոչ միայն մշակութային տարածքում, այլ առաջին հերթին՝ հոգեւոր դաշտում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված