Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ Հովսեփյան ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւին Ընդդիմությունն իմ տպավորությամբ մինչ այս պահն օրակարգ չունի․ Նաիրա Զոհրաբյան Գուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔ Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...

«Խաղաղության պայմանագիր». Հայաստանի լիկվիդացիայի միանգամայն իրական ծրագիրը

Հրապարակախոսություն

Վաղն արդեն իսկապես կարող է ուշ լինել…

 Եթե առաջիկայում աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական զարգացումներն ի նպաստ Ռուսաստանի եւ Իրանի լինեն եւ Ալիեւը հնարավորություն չունենա Հայաստանի նկատմամբ պատերազմի սանձազերծմամբ ու պետական դավաճան Նիկոլ հայադավի աջակցությամբ, հանցակցությամբ հասնել իր հայտնի նպատակներին, ապա «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ խաղարկվելու է Հայաստանի կործանման Ալիեւ - Նիկոլ զույգի պլան Բ-ն:

Թե Հայաստանի եւ հայերիս համար ինչ կործանարար հետեւանքներ կունենա «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ֆեյսբուքյան իր էջում «Կանգնեցնել Հայաստանի քաղաքական լիկվիդացիայի ներկա գործընթացը» վերտառության ներքո հանգամանորեն բացատրել է պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը՝ խոսելով ներկայիս իշխանության գովերգած, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի», դրանով Հայաստանի կողմից ստանձնվելիք պարտավորությունների եւ պայմանագրի ստորագրումից բխող աղետալի հետեւանքների մասին:

Ահա թե ինչ է ասել Արմեն Այվազյանը՝ ներկայացնելով իրականությունը, որին հայաստանաբնակ եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդի թերևս մեծ մասը, ցավոք, անտեղյակ է:

«Փաշինյանի տերերը նրան հրահանգել են սողալ հայատյաց Իլհամ Ալիեւի ոտքերի առաջ եւ աղաչել նրան ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը»՝ անպետք մի փաստաթուղթ, որը ոչնչով ապահովագրված չէ եւ կարող է խախտվել ցանկացած պահին՝ Բաքվի ֆաշիստների քմահաճույքով (անպետք՝ հայերիս, Հայաստանի համար, մեր ներքին եւ  արտաքին թշնամիներին շատ էլ պիտանի.- Ա.Հ.)։

Ավելին՝ այդ թղթի տակ իր ստորագրությունը դնելու դիմաց Փաշինյանը ոչ մի բան չի պահանջում։ Այնինչ այդ թուղթը ստորագրելով, Հայաստանի Հանրապետությունը կատարում է աներեւակայելի զիջումներ, մասնավորապես՝

  • պարտավորվում է այլեւս ծպտուն չհանել Արցախում իրականացված էթնիկ զտման (հայաթափման) եւ ցեղասպանության մասին եւ համաձայնվում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ այս հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային միակ ձեւաչափը։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը ընդունում է, որ հայության կոտորածը եւ բռնի տեղահանումը ոչ միայն բնականոն, այլեւ իր համար ընդունելի լուծում են։ Իսկ դա նշանակում է, որ նույն «լուծումը»՝ ցեղասպանությունը, վաղը կարող է կիրառվել նաեւ Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ։ Իսկ ի՞նչ խնդիր կա՝ ՀՀ իշխանությունը վաղն էլ իր օրակարգից կհանի Սյունիքում կամ այլուր ադրբեջանական ֆաշիստների իրագործած էթնիկ զտումը՝ պատճառաբանելով, ինչպես այսօր ԱԺ- ում թուրքավարի հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը, թե, կրկնում եմ նրա բառերը, «քանի որ այնտեղ (Արցախում) այլեւս մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք, այդ օրակարգը այլեւս չի կարող շարունակվել»։ Բայց չէ՞ որ սա հենց թուրք- ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հիմքն ու տրամաբանությունն է՝ «չկան հայեր՝ չկա խնդիր»։ Եվ ՀՀ արտգործնախարարն այդ թեզը կրկնում է ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից՝ մի բան էլ դեռ վրդովվելով, թե «հիմա մեզնից էլ ի՞նչ եք ուզում»։
  • պարտավորվում է լռություն պահպանել Արցախում հայոց մշակութային վիթխարի ժառանգության հետեւողական ոչնչացման՝ մշակութային ցեղասպանության վերաբերյալ.
  • պարտավորվում է երբեւէ միջազգային ասպարեզում չբարձրաձայնել 1893– 2023 թթ. Հայոց ցեղասպանության եւ միլիոնավոր հայերի հայրենազրկման մասին.
  • պարտավորվում է Մեղրիով եւ ՀՀ այլ հատվածներով անխափան ցամաքային ճանապարհ տրամադրել թշնամական Ադրբեջանին եւ Թուրքիային.
  • փաստացիորեն հաշտվում է ռազմավարական նշանակություն ունեցող՝ միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքի շուրջ 240 քառ. կմ հատվածի ադրբեջանական բռնազավթման հետ՝ ոչ միայն չկապելով այդ հարցը «խաղաղության պայմանագրի» ստորագրման կամ վավերացման հետ, այլեւ ընդհանրապես դադարելով այդ մասին խոսել.
  • համաձայնվում է ՀՀ Անկախության հռչակագիրը դուրս թողնել ՀՀ սահմանադրական իրավունքի հիմքերից՝ այդ պետականաստեղծ հիմնարար իրավական փաստաթղթի կարգավիճակը իջեցնելով ընդամենը պատմական դեկլարատիվ հռչակագրի մակարդակի.
  • համաձայնվում է հետ կանչել միջազգային իրավական ատյաններ ներկայացված իր հայցերը՝ Ադրբեջանի կողմից հայերի դեմ գործած բոլոր ոճրագործությունների վերաբերյալ.
  • համաձայնվում է ՀՀ կրթական համակարգում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք աղավաղում են պատմական ճշմարտությունը.
  • պարտավորվում է սանձել եւ պատժել հայոց ազգային իրավունքների պաշտպանության համար պայքարող՝ Ադրբեջանին ու Թուրքիային դիմադրող կազմակերպությունների, կուսակցությունների եւ անհատների գործունեությունը։

Թվարկված բոլոր քայլերը մի նպատակ ունեն՝ Հայաստանում եւ միջազգային ասպարեզում հնարավորինս անաղմուկ եւ «ընդունելի» դարձնել Հայաստանի քաղաքական լիկվիդացիայի ներկա գործընթացը։ Իսկ այն, ինչ այժմ կատարվում է, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել, քան Հայաստանի Հանրապետության լիկվիդացիա։ Նախորդ փուլում ոչնչացվեց Արցախը՝ 1991/1994 թթ.-ից մինչեւ 2020 թ. գոյատեւած դե- ֆակտո Հայաստանի ընդհանուր տարածքի շուրջ մեկ քառորդը։ Իսկ այժմ նախադրյալներ են ստեղծվում մնացած երեք քառորդի ոչնչացման համար՝ զրկելով այն անվտանգության տարրական երաշխիքներից՝ ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային, արժեքային ոլորտներում։ Սրան հետեւելու է նոր հարվածը, նոր հայաթափումը։ Որովհետեւ ՀՀ գործող իշխանությունը պարզապես հրաժարվում է դիմադրությունից։ Եթե մեծ պետությունների համար հայի արյունը միշտ էլ ջուր է եղել, ապա Փաշինյանը եկել է մեզ ասելու, որ հայի արյունը ջուր է նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարության համար։

Փաշինյանի գովերգած «խաղաղության պայմանագիրը» ոչ այլ ինչ է, քան 1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ Սովետական Հայաստանի կնքած Կարսի պայմանագրի «վերամարմնավորումը»՝ դրա ավելի խոցելի ու վտանգավոր ժամանակակից տարբերակը։ Միակ տարբերությունն այն է, որ այս անգամ Հայաստանը չի ստանում նույնիսկ այն անվտանգության երաշխիքները, որ երբեւէ կարողացավ տալ Խորհրդային Միությունը։

Այն «խաղաղությունը», որը կստանա Հայաստանն այս նոր պայմանագրով, լինելու է ոչ միայն խաբուսիկ եւ կարճաժամկետ, այլեւ պայմաններ է ստեղծելու Հայաստանը քաղաքականապես ու ֆիզիկապես վերացնելու համար։

Մեր խնդիրը ՀՀ իշխանության որդեգրած ուղին՝ կապիտուլյացիան մերժելն է, կազմակերպված դիմադրություն ցույց տալը։ Այս գործն է, որ ընդդիմադիր ուժերը ոչ մի կերպ գլուխ չեն բերում՝ չեն կարողանում կամ չեն ուզում անել, պետական բարձրագույն չինովնիկությունն ինքն իրեն համարում է հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեցող խավ, ժողովուրդն էլ մնում է անգլուխ։ Իսկ վաղն արդեն կարող է ուշ լինել»։

Նկատենք, որ Նիկոլ հայադավի տերերը նրան հայատյաց Իլհամ Ալիեւի ոտքերի առաջ սողալու հրահանգ տալու, ինչպես նաեւ «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրելու համար Նիկոլին աղաչելու կարիքը բնավ չունեին ու չունեն, քանի որ 44- օրյա պատերազմից ու նույնիսկ դեռ նախկին իշխանությունների ժամանակներից իր հակահայ բնույթը չթաքցրած Նիկոլն առանց այդ հրահանգի էլ բավական ակնառու կերպով սողում է «բարեկիրթ» եղբոր ոտքերի առաջ ու պատրաստ է ստորագրել հիշյալ պայմանագիրը:

Հայերիս եւ Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավի կողմից համառորեն առաջ մղվող «խաղաղության պայմանագիր» կոչվածն իր խորքում ու հեռանկարում, ըստ էության, պատերազմի պայմանագիր է՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին՝ քաղաքացիական… Այն Հայաստան պետության, մեր պետականության ու հայերիս տակ դրվող դանդաղ կամ ոչ այնքան դանդաղ գործողության ական է, որի վերոնշյալ բնույթը կներկայացնենք ու կհիմնավորենք առաջիկայում:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւինԳուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված