Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Քանի արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցին

Վերլուծություն

Երբ պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը դառնում է քող՝ հոգեւոր, ազգային եւ տնտեսական հենասյուների հետեւողական քանդման համար, հարկ է արդեն խոսել ոչ թե պարզապես կառավարման սխալների, այլ՝ ազգային ինքնության դեմ ուղղված արշավի մասին։

Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ դիմելով հայտնի «ֆեյսբուքյան արդարությանը», գրում է. «Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է…»։ Բայց հենց այդ «անքննելի» անձին հարցնում է՝ խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, թե՞ ոչ։ Եթե դա ճշմարտության հանդեպ հարգանքի նշան է, ապա արժե հարցնել՝ որքա՞ն արծաթով է կշռում ճշմարտությունն այս իշխանությունը։ Քրիստոսին ուրացողներից սկսած՝ առնվազն 30…

Ակնհայտ է՝ սա պարզապես անձնական հարց չէ։ Սա ծրագրված քարոզչական արշավ է ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու՝ մեր ինքնության ամենահին եւ անառիկ սյուներից մեկի։ Սիմվոլիկ հարցադրումներ են արվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի շուրջ, բայց նպատակը ինստիտուցիոնալ հեղինակազրկումն է։ Եվ այդ ամենը՝ մի երկրի ղեկավարի ձեռքով, ով բոլոր հարթակներում խոսում է հանդուրժողականությունից։

Հայոց հոգեւոր ավանդույթների, եկեղեցու եւ հավատի հանդեպ արհամարհանքը հերթական անգամ շեփորվեց նաեւ ԱԺ նախագահի շուրթերից։ Ալեն Սիմոնյանը, առանց տատանվելու, հարց է բարձրացնում՝ արժի՞, արդյոք, համբուրել հոգեւորականի ձեռքը։ Ավելին՝ «մաքրության» մասին ակնարկով այն ներկայացնում է զազրելի ենթատեքստով։ Սա պարզապես կարծիք չէ։ Սա բացահայտում է նրա՝ եկեղեցական ավանդույթների, ազգային ինքնության հիմքերի եւ հազարամյակներով ձեւավորված հոգևոր արժեքների նկատմամբ խորքային անտեղյակությունը, եթե չասենք՝ անարգանքը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում հոգևորականի աջ ձեռքը համբուրելը պատահական ժեստ չէ։ Դա քրիստոնեական ավանդույթների ու աստվածաբանական ընկալումների խորապես արմատավորված դրսեւորում է։ Այդ ձեռքով հոգեւորականն օծում է, օրհնում է, մկրտում է։ Համբուրելով՝ հավատացյալը խոնարհվում է Աստծո օրհնության առաջ, իսկ Սիմոնյանն այդ խորհրդանշական ժեստը դարձնում է ցինիզմի հերթական թեման: 

Սիմոնյանն ընտրում է ամենաէժանագին դիսկուրսը՝ փորձելով «խայպ» բռնել՝ ի հաշիվ հոգևորականության, հավատացյալների զգացմունքների և եկեղեցու հեղինակության։ Ավելի վտանգավորն այն է, որ սա անում է պետական բարձրաստիճան պաշտոնյան, ում խոսքը պետք է օրինակ լինի, ոչ թե քանդող ուժ։ Երբ պետության թիվ երկրորդ պաշտոնյան իր ցինիզմով կասկածի տակ է դնում դարերով ձեւավորված սրբազան ավանդույթները, դա այլեւս պարզապես անհատական կարծիք չէ։ Դա քաղաքական դիրքորոշում է՝ ուղղված եկեղեցու հեղինակազրկմանը։ Այս պարագայում անխուսափելի է եզրակացությունը՝ Ալեն Սիմոնյանը չի համապատասխանում այն բարոյական ու մտավոր շեմին, որը պահանջում է իր զբաղեցրած պաշտոնը։ Հայ ժողովուրդը՝ իր պատմության ամենածանր պահերին Եկեղեցու շուրջ համախմբված, այսօր էլ նույն կերպ կանգնած է իր հոգեւոր արժեքների պաշտպանության առաջին գծում։ Իսկ Սիմոնյանի պես պաշտոնյաների անհարգալից արտահայտությունները ոչ թե թուլացնում են այդ դիրքերը, այլ ամրապնդում են ժողովրդի վստահությունն ու հավատը:

ԷԼ Ի՞ՆՉ ԱՆԻ ՆԻԿՈԼԸ, ՈՐ ՆՐԱՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՆ

Ոչ պակաս վտանգավոր զարգացումներ են ընթանում ազգային անվտանգության մյուս կարեւոր սյան՝ բանակի շուրջ։ Նոր օրինագծով օրինականացվում է բանակից ազատվելը՝ բառացիորեն գումարով։ Այսինքն՝ ոչ թե բարեփոխում, այլ փախուստ՝ պետական մակարդակով։

Խնդիրը կրկին բախվում է հավատքի եւ պատասխանատվության հետ։ Եթե եկեղեցին պետք է պատասխան տա «ճշմարտության» առջեւ, ապա ո՞ւմ պիտի տա պատասխան իշխանությունը՝ թալանված բյուջեի, աղքատության եւ աճող պետական պարտքի համար։

ԱԺ-ում քննարկվող «2024 թվականի պետական բյուջեի կատարման» հաշվետվությունից պարզ է դառնում, որ ինչքան էլ իշխանությունը խոսում է տնտեսական աճի մասին, բայց իրականությունն աղքատության խորացումն է։ Ստացվում է՝ մարդկանց կյանքը բարելավելու խոստումը դարձել է կյանքը բարդացնելու գործիք։

Ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Բոլոր ոլորտները՝ տնտեսություն, հոգեւոր կյանք, անվտանգություն, հետեւողական քայքայում են։ Իսկ դրա փոխարեն ծաղկում է ապրում պլինտուսի մակարդակի քարոզչությունը, մանիպուլյացիան եւ էժանագին մեսիջները սոցցանցերում:

Քաղաքական դաշտում էլ տիրում է անորոշություն, որը, ցավոք, ծառայեցնում են միայն մեկ անձի իշխանության պահպանմանը։ Նույնիսկ ընդդիմադիր ճամբարում այսքանից հետո չկա համախմբում վարչապետի թեկնածու առաջադրելու եւ անվստահության գործընթաց վերջապես սկսելու համար։ Կա՛մ չեն համարձակվում, կա՛մ պարզապես սրտանց չեն ուզում։

Ու հենց սա է գլխավոր հարցը։ Եթե քաղաքական ուժերը պատրաստ չեն վարչապետի թեկնածու ունենալու, ապա ինչո՞ւ են կոչվում «ընդդիմություն»։ Ու եթե չունեն թեկնածու՝ Նիկոլին հեռացնելու համար, ապա նրանց գործողությունների տրամաբանությունն ընդամենը Նիկոլի շարունակական իշխանությունն է՝ իրենց «լավագույն ընդդիմության» դերը ամրագրելու միջոցով։ Փաշինյանն ընտրում է ոչ թե ընդդիմություն, այլ՝ ընդդիմություն իրեն հարմար ճաշակով։

«Քանի որ «ընդդիմադիր» քաղաքական ուժերը ակտիվորեն պատրաստվում են 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրություններին եւ չեն ցանկանում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթաց, ես նույնպես սկսում եմ պատրաստվել այդ ընտրություններին: Իմ գլխավոր նպատակն է լինելու, որ այս գումարման Ազգային ժողովում երբեւէ պատգամավոր եղած որեւէ մեկը չհայտնվի հաջորդ Ազգային ժողովում», - ընդգծում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՔԱՆԴԵԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՆԱՐԱՆԸ

Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ հնչեցնում է, մեղմ ասած, հակաիրավական հայտարարություններ՝ «եթե Կաթողիկոսը չի պատասխանելու, ապա մենք կպատասխանենք»։

Սա ոչ թե պետության խոսքն է, այլ իր պաշտոնը չհասկացող պաշտոնյայի սպառնալիք՝ ուղղված հազարամյակների պատմություն ունեցող ինստիտուտի դեմ։ Սա պատերազմ է՝ բառացիորեն՝ հավատքի դեմ, եկեղեցու դեմ, արժեհամակարգի դեմ։

Վերջիվերջո, Եկեղեցին պետության կառուցման մասն է՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Նրա հեղինակազրկումը՝ պետական պարտքի պես, ունիվերսալ հետեւանքներ ունի։ Եվ հարցը ոչ թե այն է՝ Կաթողիկոսը ինչ է արել կամ չի արել։ Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու քանդել հոգեւոր հենարանը։ Պատասխանը՝ նույնքան պարզ է, որքան իրականությունն այս բյուջեում: Քանի՞ արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցին։ Եվ մենք՝ ժողովուրդը, իրավունք ունենք ստանալու այդ հարցի պատասխանը։

«Նիկոլն իր հանցախմբով օկուպացրել է մեր պետությունը, թալանում եւ ապամոնտաժում է այն ի շահ ուժերի, որոնց մեկ անունով կոչում ենք հակաՀայաստան: Իր ռեժիմը կարող ենք անվանել նիկոլապետություն, որն ըստ օգտագործվող գործիքակազմի, խաբելապետություն է», - արձանագրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված