Փչովի բատուտը պոկվել և 12 մետր օդ է բարձրացել. երեխաներն ընկել են միջից Սիրտը լացում է, բայց ոչ երկար. Ինչ է իրադարձություն է սպասվում բացահայտում է շամանը Անպտղություն պայմանավորված տղամարդու գործոնով. Շուտով «Բժշկի մոտ» Առաջիկա օրերին նույնպես անձրեւ ու ամպրոպ է սպասվում. հնարավոր է նաեւ կարկուտ Ինչ տանձիս Azizbekov համար 1 բորտում. Արցախի նախկին պատգամավորի բացահայտումը Ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում. Դավիթ Համբարձումյան Կայծակից մաhացած զինվորը մեկ ամսից զորացրվելու էր, մայրը նրան ու եղբորը միայնակ էր մեծացրել Հայաստանում նախատեսվում է իրականացնել առաջին դիակային փոխպատվաստումը. Անահիտ Ավանեսյան «Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին Եթե այս իշխանությունները մնան, իհարկե իրատեսական է. Սրբազան Հայրը Ալլահշուքյուրի երազանքի մասին

Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդին

Ներքաղաքական
«Սիրելի եղբայրներ և քույրեր,
 
Այսօր մեր հոգևոր և ազգային կյանքի ամենասրբազան հիմնասյուներից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, բախվում է համակարգված, ուղղորդված և խորքային մի արշավի հետ, որի նպատակը մեկ պարզ բան է՝ ջարդել մեր հավաքական հիշողությունը, արժեհամակարգը և ինքնությունը։
 
Պարագլխի և նրա քաղաքական ու քարոզչական խամաճիկների կողմից Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումը պատահական կամ պահի ազդեցությամբ ծնված գործընթաց չէ։ Սա խորը մտածված բեմադրություն է, որի առանցքում դրված է մի դավադրապաշտական տեսություն՝ իբր Եկեղեցու սրբազաններից որևէ մեկը (կամ նույնիսկ Վեհափառ Հայրապետը) խախտել է կուսակրոնության ուխտը։ Այս ենթադրության վրա կառուցվում է մի համատարած քարոզչական շղարշ, որի միջոցով փորձ է արվում Եկեղեցին ներկայացնել որպես բարոյալքված, անազնիվ և ժողովրդից կտրված կառույց։
 
Եվ այս «բացահայտումները» հրամցվում են մի այնպիսի հիստերիկ մանիպուլյացիայով, որ դրանց կողքին Արցախի հանձնումը, Հայաստանի տարածքների զիջումը թշնամուն, պետականության կազմաքանդումը, սոցիալ-տնտեսական փլուզումը մնում են լուսանցքում՝ որպես երկրորդական թեմաներ։ Սա պատահակա՞ն է։ Իհարկե՝ ոչ։ Իշխանության խնդիրն այն չէ՝ արդյոք որևէ հոգևորական սայթաքել է, թե՝ ոչ։ Խնդիրն այն է, որ վերջին պատնեշը՝ Եկեղեցին, դեռ կանգուն է։ Եվ քանի դեռ այն կանգուն է, չի կարելի վերջնականապես խեղդել մեր ինքնությունը։
 
Հիմա պատկերացրեք՝ կարող է պատահել, որ իրոք որևէ հոգևորականի վերաբերյալ ունեն ինչ-որ փաստ կամ կոմպրոմատ։ Դրա հանդիսավոր բացահայտումը, մեծ շոուի պես մատուցված, պետք է դառնա այս բեմադրության «պսակը»։ Սակայն, սիրելիներս, եթե անգամ այդպիսի փաստ գոյություն ունի, մի՛ խառնեք մարդուն Եկեղեցու հետ։ Մարդը սխալական է, իսկ Եկեղեցին՝ սուրբ։ Եկեղեցու սրբությունը պայմանավորված չէ այն ծառայողների կատարյալ բարոյականությամբ, այլ Նրա Հիմնադրով՝ Քրիստոսով։
 
Կուսակրոնության ուխտի խախտման, մանկապղծության և սրբապղծությամ մասին խոսում են գոյեր, որոնց հասարակության մեջ հայտնի ու անհայտ շնաբարո և բարոյազուրկ վարքագիծը կարող է հիանալի նյութ դառնալ համապատասխան ժանրի սերիալի համար՝ մի քանի եթերաշրջաններով։ Նրանք, ովքեր առօրյայում վարկաբեկում են հավատը, ապրում շնաբարո կյանքով, ծաղրում մեր Եկեղեցուն, այսօր մեզ «բարոյականության» դասեր են տալիս։
 
Սիրելի հավատացյալներ, եղբայրներ և քույրեր, մենք իրավունք չունենք թուլանալու։ Մենք պարտավոր ենք լինել մեր Եկեղեցու կողքին, հատկապես հիմա՝ փորձության պահին, երբ այն դավադրաբար ուզում են խորտակել։ Մենք պիտի սատար կանգնենք մեր հոգևոր հայրերին՝ ոչ թե կուրորեն արդարացնելով ամեն ինչ, այլ գիտակցելով՝ նրանց սայթաքումները անձնական մեծ ողբերգություն են, սակայն մարդը սխալական է, իսկ նեղության պահին նրա կողքին կանգնելը և սատարելը՝ մեր քրիստոնեական պարտքը։
 
Ահա թե ինչ է ասում Տեր Հիսուս Քրիստոս Ավետարանում. «Ով առանց մեղքի է ձեր մեջ, թող առաջինը քար գցի նրա վրա» (Հովհ 8:7):
 
Սա կոչ է՝ մի՛ դատեք ուրիշին այնպես, ինչպես ինքներդ չեք կամենա դատվել։
 
Սիրելինե՛րս, եթե մենք իսկապես հավատավոր ժողովուրդ ենք, ապա հիմա պիտի դրսևորենք մեր հաստատակամությունը։ Ցույց տվեք ձեր հավատքը ոչ թե խոսքով, այլ գործով՝ Եկեղեցու կողքին կանգնելով։ Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան, աշխարհը պետք է տեսնի, թե ինչ է նշանակում առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած ժողովուրդ։
 
Այս սրբապիղծը և իր քաղաքական ու հոգևոր ծնողները՝ Ալիևը, Փաշազադեն ու Էրդողանը, չպետք է հասնեն իրենց նպատակին՝ ջարդել մեր հավաքական ողնաշարը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Դա չի ստացվել անցյալում, չեն կարողանալու հիմա և չի լինելու երբեք։
 
«Մի՛ խաբվեք։ Աստված չի ծաղրվի, որովհետև մարդ ինչ-որ ցանում է, այն էլ պիտի հնձի» (Գաղ 6: 7-8)
 
Թող Աստված զորացնի ձեզ՝ ձեր հավատքի մեջ, ձեր հաստատակամության մեջ։ Եվ հիշե՛ք՝ Եկեղեցին երբեք չի սխալվում։ Սխալվում են մարդիկ՝ Վեհափառից մինչև պարզ հավատացյալը։ Բայց Եկեղեցին, որպես Քրիստոսի Մարմին, մնում է սուրբ, սրբագործ և անսասան։ Մի՛ երկմտեք։ Մի՛ հուսահատվեք։ Մի՛ հանձնվեք։
 
Եկեղեցին մեր տունն է։ Եկեղեցին մեր հավաքական հոգին է։ Եկեղեցին՝ մեր հավիտենական հայրենիքն է», - այս մասին ասված է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ պաշտոնական էջում:
 
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման:




Փչովի բատուտը պոկվել և 12 մետր օդ է բարձրացել. երեխաներն ընկել են միջիցՍիրտը լացում է, բայց ոչ երկար. Ինչ է իրադարձություն է սպասվում բացահայտում է շամանըԱնպտղություն պայմանավորված տղամարդու գործոնով. Շուտով «Բժշկի մոտ»Առաջիկա օրերին նույնպես անձրեւ ու ամպրոպ է սպասվում. հնարավոր է նաեւ կարկուտԻնչ տանձիս Azizbekov համար 1 բորտում. Արցախի նախկին պատգամավորի բացահայտումըԸնդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում. Դավիթ ՀամբարձումյանԿայծակից մաhացած զինվորը մեկ ամսից զորացրվելու էր, մայրը նրան ու եղբորը միայնակ էր մեծացրելՀայաստանում նախատեսվում է իրականացնել առաջին դիակային փոխպատվաստումը. Անահիտ Ավանեսյան «Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ ՀամբարձումյանինԵթե այս իշխանությունները մնան, իհարկե իրատեսական է. Սրբազան Հայրը Ալլահշուքյուրի երազանքի մասինՖՈՏՈՆԵՐ. Տղամարդը վիճել է նախկին կնոջ հետ, սպառնացել, բռունցքներով հարվածել, ապա ատրճանակավ կրակել. ինչ է կատարվել ՆորագյուղումՀավատում եմ, որ «Իրևանի ղազիաթի» գործունեությունը կվերսկսվի Երևանում և Էջմիածնում. Ալլահշուքյուր ՓաշազադեФАБ-3000 սավառնող ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջական հենակետը (Տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Խարկովին հասցված խոշոր հարվածներից մեկը (Տեսանյութ)«Հրապարակ». Ո՞վ է ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուն«Փաստ». Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանը 46 մլն 542 հազար դրամ վարկ (հիփոթեք) է հայտարարագրելԻլոն Մասկը, Թրամփի հետ հակամարտության ֆոնին, ոչ մեկի հետ կապի դուրս չի գալիս. Financial Times«Հրապարակ». Անցած տարի Փաշինյանն ազատել է, այս տարի՝ պաշտոն տվել«Փաստ». Հնարավոր են լուրջ բացահայտումներ«Ժողովուրդ». Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան«Հրապարակ». Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել«Փաստ». Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասինԻրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում. Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ»Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու հարցը. The AtlanticՕդեսայում պայթեցրել են զինկոմիսարիատի բարձրաստիճան սպայինՈւկրաինան մասշտաբային հարձակման է ենթարկվել. Խարկովում 6 տասնյակի կարգի հզոր պայթյուններ են եղել (Տեսանյութ, ֆոտո)Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդինԻրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. ԲալասանյանՀայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHAՈչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Ջոն վան’տ Սխիպը դժգոհեց հայ ֆուտբոլիստների խաղամակարդակից, մրցաշարից. Կոսովոյից կրած պարտության հետքերովՄոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարինԷշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնինՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին. ԲԱՄԲԱՍԱՆՔԿերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. ՏեսանյութՔանի արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցինՀրապարակվել է մոլորված տղաների լուսանկարըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւ էս խելքին էլ ՔՊ-ականները որոշել են հոգեւոր հարցերով զբաղվե՞լ. ԶԱՐՄԱՆՔՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄԷդուարդ Սպերցյանի գոլը` Կոսովոյի դարպասը(տեսանյութ)ՆՄԱՆ Է, ՈՐ ԿՐԵՄԼՆ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՆՍյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ.NEWS.amՆաիր Տիկնիզյանի գոլը` Կոսովոյի դարպասը (տեսանյութ)Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքիցWildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել ՀայաստանումԿայծակի հարվածից զինծառայող է մահացելԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top