Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդին Իրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. Բալասանյան Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHA Ոչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարին Էշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնին ՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին. ԲԱՄԲԱՍԱՆՔ Կերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. Տեսանյութ Քանի արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցին

Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.am

Ներքաղաքական
Ադրբեջանի՝ պատմությունը կեղծելու փորձերն այլևս դուրս է եկել Հայաստանի պատմությունն ու տարածքները յուրացնելու փորձերի շրջանակից, հարևան երկրի ներկայացուցիչները գիտական շրջանակներում փորձում են ներկայացնել, թե իբր իրենք են հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմը, որ նացիզի դեմ պայքարի գործում հաղթել են ադրբեջանցիները, թե իրենք են առաջինն ընդունել ֆաշիստական հարձակման առաջին ալիքը։ 

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պատմեց, որ նման մի դեպք էր արձանագրվել է մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի կազմակերպած «Նացիզմին հաղթած Կովկասի ժողովուրդների պատմական հիշողության միասնական տարածքը» խորագրով միջազգային կոնֆերանսի ընթացքում, որը նվիրված էր 1941-45 թթ Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակին։ 

Կոնֆերանսին մասնակցել են շուրջ 100 գիտականներ՝ ՌԴ-ից, Հարավային Կովկասի պետություններից։ Հայաստանից ներկայացված էին 9 պատվիրակ, այս թվում այնպիսի պատմաբաններ, ինչպիսիք են պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հակոբ Հարությունյանը, դոկտոր պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը, նաև ներկայացված էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Միքայել Մալխասյանը։

Գիտաժողովին մասնակցել են նաև Վրաստանի 9 պատվիրակ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ Ադրբեջանից։

«Բայց ադրբեջանցիները չէին լինի ադրբեջանցի, եթե հերթական անգամ չփորձեին կեղծիքի դիմել և իրենց չեղած պատմությունը չփորձեին ներկայացնել ներկաներին։ Նրանք փորձում էին այնպիսի տպավորություն ստեղծել, թե ողջ Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթել են ադրբեջանցիները։ Նախ հայտարարում էին, որ, իբր, ադրբեջանական դիվիզիաներն են առաջինն ընդունել ֆաշիստական հարձակման ալիքը։ Հատկանշական է, որ անգամ նիստը նախագահող ռուս անվանի պատմաբանների նյարդերը սկսեցին տեղի տալ, և մի պահ ուղղակի հրահանգեցին անջատել ադրբեջանցիների բարձրախոսը»։ 

Բալասանյանը պատմեց, որ երբ հայկական կողմը ջախջախիչ փաստերով սկսեց ներկայացնել, որ Մեծ Հայրենականի մասին բարբաջող Ադրբեջանը ոչնչացրել է Խորհրդային Միության հերոս մարշալներ Բաղրամյանի ու Բաբաջանյանի Չարդախլու գյուղի տուն-թանգարանները ու դրանք վերածել «չայխանայի», որ մարշալների անձնական իրերն ու զենքերը կորել են, ու անհասկանալի է, թե որտեղ են գտնվում, ներկայացնել, որ  Շուշիում ծնված Նելսոն Ստեփանյանի կիսանդրին ավերվել է Ադրբեջանի կողմից՝ նրանք պարզապես չգիտեին՝ ինչպես հակադարձել։ «Սրանք անհերքելի փաստեր էին, որոնց ադրբեջանական կողմը փորձեց հակադարձել՝ հիստերիա բարձրացնելով, բայց ի պատիվ հարևան վրացիների՝ վրացական պատվիրակությունը ևս միացավ մեր այս գործողություններին ու կոշտ քննադատեց ադրբեջանցիներին՝ հերթական անգամ կոչ անելով չաղավաղել պատմությունը ու մտացածին հերոսներ չհնարել, որոնք, իբր, կռվել են Մեծ Հայրենականի ժամանակ»։

Պատմաբանը նշեց, որ ադրբեջանցիների կողմից գիտաժողովին ներկայացվում էր մի դիվիզիայի պատմություն, որն, իբր,  կոչվել է ադրբեջանական դիվիզիա։ «Խոսքը 77-րդ դիվիզիայի մասին է, ի պատիվ մեր պատմաբանների՝ շատ արագ բացահայտվեց, որ 77-րդ դիվիզիայի կազմում, որն ունեցել է 7700 անդամ,  միայն 350 ադրբեջանցի է եղել,  ու որևէ պարագայում դա չի կարող դիտվել որպես ադրբեջանական դիվիզիա, այն դեպքում, երբ անգամ 20 տոկոս ադրբեջանցիներ դրա կազմում չեն եղել։ Նշենք, որ դիվիզիայում եղել է նաեւ 160 հայ։

Այստեղ կարևորն այն է, որ ադրբեջանցիները ֆիասկո ապրեցին, ոչ միայն այն պատճառով, որ կեղծիք էին ներկայացնում։ Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիները երևի սովորել են, որ իրենք ամեն ինչ ասելու են ու հայկական կողմը ոչինչ չի հակադարձելու, լռելու է՝ դա ներկայացնելով որպես խաղաղության դարաշրջանի բացում։ Հայաստանի պատվիրակությունը, սակայն, մեծ պատվով դուրս եկավ այս ծանր առաքելությունց, մեզ հետ էին նաև մեր վրացի գործիչները։ Արդյունքում՝ հերթական անգամ ադրբեջանական պատվիրակությունը ստիպված էր դադարեցնել դեմագոգիան և գիտաժողովի 2-րդ փուլում որևէ մասնակցություն, առավել ևս ակտիվություն նրանց կողմից չտեսանք»։

Բալասանյանի դիտարկմամբ՝ առհասարակ, ադրբեջանցիների կողմից պատմական փաստերի խեղումը միայն քմծիծաղով է ընդունվում միջազգային գիտական շրջանակներում։ «Ընդմիջման ժամանակ ես մեր ռուս գործընկերներին ներկայացրեցի մի պատմություն, որ Բաքվի պետական համալսարանում պաշտպանվել է մի գիտական աշխատանք՝ «Բաքվի միջնորդական առաքելությունը Տրոյայի պատերազմի ժամանակ» վերագրով, սա, իհարկե, նորմալ մարդկանց մոտ ժպիտ է առաջանցում, բայց սա Ադրբեջանն է ու պատահական չէ, որ ժամանակին ցարական բանակի գեներալ Դենիկինը նշում էր, որ Ադրբեջանը կեղծ պետություն է՝ սկսած տարածքից, վերջացրած անվանումով։ Հարցն այն է, որ մինչև 44-օրյա պատերազմը իրենք իրենց այդքան սանձարձակ չէին պահել, քանի որ գիտեին, որ հայկական կողմը ցանկացած պարագայում պատասխան է տալու։ 44-օրյայից հետո իրենց այդպես սովորեցրին, որ դուք կարող եք ամեն ինչ խոսել, հայերը չեն արձագանքելու, որովհետև իրենք խաղաղություն են ուզում։ 

Մեր պատմաբանների արձագանքն իրենց համար անակնկալ էր, սա, ըստ էության, կրկնեց մեկ ամիս առաջ տեղի ունեցած պատմությունը, երբ հայ կուսակցական գործիչների մասնակցությամբ մեկ այլ գիտաժողովի ժամանակ ջախջախել էին ադրբեջանցիներին և հերթական անգամ իրենց մոտ զարմանք էր առաջացել, որովհետև իրենք գիտեին, որ հայերը չեն պատասխանելու»։ 

Նա ընդգծեց, որ հենց Ադրբեջանի ներկյացուցիչները պատասխան են ստանում՝ ընկնում են ցայտնոտի մեջ, քանի որ սխեման քանդվում է, իրենք չգիտեն թե ինչպես պետք է դուրս գան իրավիճակից։ 

«Մի անհավանական պատմություն էլ կա կապված է իրենց Գիտոթյունների ազգային ակադեմիայի հետ, որոնք հոդված էին հրապարակել այն մասին, թե, իբր, Քրիստափոր Կոլումբոսը Ամերիկան հայտնաբերել է ադրբեջանական քարտեզներով, դա էլ, իհարկե, մառազմ է, բայց դա Ադրբեջանն է։ 
Ես հավատացնում եմ, որ գիտական շրջանակները շատ լավ գիտեն պատմությունը , բայց առաջին քայլն սպասում են հենց հայերից։ Բավական է մենք քայլ անենք՝ միանում են, ինչպես վրացիներն անմիջապես միացան մեզ, անգամ Աբխազիայի ներկայացուցիչները միացան, սա շատ կարևոր է, ու ցույց է տալիս, որ արդարությունն ամեն դեպքում հաղթում է Ադրբեջանն իր այդ կեղծիքներով հեռու գնալ չի կարող»,-ընդգծեց պատմաբանը։

Սկզբնաղբյուրը՝ pastinfo.am






Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդինԻրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. ԲալասանյանՀայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHAՈչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարինԷշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնինՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին. ԲԱՄԲԱՍԱՆՔԿերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. ՏեսանյութՔանի արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցինՀրապարակվել է մոլորված տղաների լուսանկարըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւ էս խելքին էլ ՔՊ-ականները որոշել են հոգեւոր հարցերով զբաղվե՞լ. ԶԱՐՄԱՆՔՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄԷդուարդ Սպերցյանի գոլը` Կոսովոյի դարպասը(տեսանյութ)ՆՄԱՆ Է, ՈՐ ԿՐԵՄԼՆ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՆՍյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ.NEWS.amՆաիր Տիկնիզյանի գոլը` Կոսովոյի դարպասը (տեսանյութ)Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքիցWildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել ՀայաստանումԿայծակի հարվածից զինծառայող է մահացելԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻԿառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸՓաշինյանը շնորհավորել է ԱդրբեջանինԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՀոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՀայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.amՉինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ)Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ)Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսըՌուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ» Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող էՌուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումներըՀայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ)Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն ՍիմոնյանՀՀ նախագահի աշխատակազմը իրացրել է պետական բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 90%-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել«Էպշտեյնի արխիվ», էլեկտրական մեքենաների սուբսիդիաներ և իմփիչմենթ. ինչի՞ շուրջ են վիճում Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին.NEWS.amԳնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. ՄատվիենկոԿգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը. Մհեր ՄկրտչյանՓաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց դա իր ընտրությունն էր․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top