«Իրավունք». Փաշազադեն ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը
Մամուլի տեսություն
«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի նկրտումներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ՝ «Իրավունք»-ի հետ զրույցում ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱարդան Խաչատրյանն ասաց, որ նա հայտարարում է այն, ինչ իրեն ասում են:
– Ալիևը պետք է ասի, եւ նա էլ պետք է անի, որովհետեւ ինքը, հավանաբար տեղյակ եք, ադրբեջանցի չէ եւ ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը։ Ըստ էության, նա սպասարկում է այն քաղաքական միտքը, որն իրականացնում է տվյալ երկրի ղեկավարությունը։ Նույնիսկ եթե որոշ որոշումներ դժվար լինեն կամ անհարմար, նա ստիպված է կատարել դրանք՝ պահպանելու իր դիրքը եւ պահպանվելու իշխանության շրջանակներում։ Այս հանգամանքը ընդգծում է, թե որքան կարեւոր է լինել անմնացորդ ենթարկվող բարձրագույն իշխանություններին, հատկապես այնպիսի համակարգերում, որտեղ իշխանության կենտրոնացումը չափազանց մեծ է եւ անհամեմատելի է ղեկավարի կամ մի քանի անձանց անձնական իշխանության հետ»: