Երդվյալ բարեկամներ Թրամփը եւ Մասկը վերածվում են երդվյալ թշնամիների
Միջազգային
Մինչ այս էլ կար կարծիք, որ Թրամփի և Մասկի հաարբերություններում կտրուկ անկում է սկսվել: Բայց նրանք սկսեցին իրար բախվել հրապարակային դաշտում, իչն արդեն թշնամանքի նշան է:
Այսպես, այն բանից հետո, երբ Մասկը նորից քննադատեց Թրամփի ծախսերի օրինագիծը՝ ասելով, որ այն կհանգեցնի 2.5 տրիլիոն դոլարի դեֆիցիտի և քաղաքացիների համար «անկայուն պարտքի», նախագահն արձագանքեց, թե` ուրեմն պետք է դադարեցնել Մասկի համար պետական սուբսիդիաներն ու պայմանագրերը՝ ԱՄՆ բյուջեի համար «միլիարդավոր դոլարներ» խնայելու համար։ «Ուրիշ ոչ մեկին նրա էլեկտրամոբիլները պետք չեն: Նա վաղուց գիտեր, որ ես պատրաստվում եմ դրանցից հաժարվել, եւ խելքը թռցրեց»:
Մասկն էլ «տակ չմնալով» իր հերթին գրեց, թե առանց իրեն, Թրամփը նախագահ դառնալու շանս չուներ: Ապա սկսց մեղադրել, թե` Թրամփը ներգրավված է Էպշտեյնի պեդոֆիլիայի գործում. «Ժամանակն է նետել իսկապես մեծ ռումբը. Թրամփը Էպշտեյնի ֆայլերում է։ Ահա, թե ինչու դրանք չեն հրապարակվել։ Լավ օր ունեցեք...»։
Ու մինչ այս վեճը շարունակվում է, Tesla-ի բաժնետոմսերը բառացիորեն «պայքեցին»` հաշված ժամերի ընթացքում 17%-ով անկում ապրելեվ: Ներդրողները կորցրեցին մոտ 100 միլիարդ դոլար, իսկ ընկերության արժեքը նվազեց 700 միլիարդ դոլարով։
Թեեւ Թրամփի եւ Մասկի համատեղ ընկերները փորձում են իրավիճակը մեղմել, սակայն նման է, որ այս բախումը դեռ կշարունակվի:



