ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ Հոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա Պողոսյան Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.am Չինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ) Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ) Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսը Ռուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար

Գժի հերթական գույժը չուշացավ. Ալլա Հակոբյան

Այսօրվա լրահոսից տեղեկացա, որ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի»: Կարծես թուրքի «բայրաքթարը» պայթեց ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված «Անհայտ Զինվորի» տապանաքարի վրա, որի վրա արձանագրված է. «ԱՆՈՒՆԴ` ԱՆՀԱՅՏ Է, ՍԽՐԱՆՔԴ՝ ԱՆՄԱՀ», եւ ուր 1970 թվականից վառվում է հավերժական կրակը:
 
Արագ-արագ կարդացի պաշտոնական հաղորդագրությունը. «Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ՝ ՄԻԱՑՆԵԼՈՎ «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
 
Հիշեցնեմ, որ սրանք «ԱԶԳԱՅԻՆ» բառը հանեցին պետական ակադեմիա, օպերա, գրադարան, պատկերասրահ անվանումներից: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող ՀՈՒՇԱՐՁԱՆԸ կամրացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը»: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սրանք ի՜նչ են անում: Կազմաքանդեցին Հայոց Բանակը, այժմ էլ կայացած, տարիներ շարունակ գործող ՀՀ Պաշտպանության Նախարարության ենթակայության ներքո գտնվող «Մայր Հայաստան» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ թանգարանը սարքում են ԿՑՈՐԴ` «Որոշման արդյունքում կստեղծվի «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»:
 
Եւ դա՛ էլ դեռ վերջը չէ... Ընթերցեք հաղորդագրության շարունակությունը. ««Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող ՀՈՒՇԱՐՁԱՆԸ կամ¬րաց¬վի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:»: Թե ինչո՞ւ գործող ռազմական ԹԱՆԳԱՐԱՆԸ պետք է դառնա ընդամենը «Հայաստանի պատմության թանգարան»-ի «ՄԱՍՆԱՃՅՈՒՂ», իսկ նրա վերեւում գտնվող ԱՐՁԱՆՆ էլ պետք է ամրացվի մեկ այլ կառույցի` «ԿԳՄՍ» կոչված նախարարությանը, ՀԱՅԸ անմիջապես կռահում է... Սրանք, որ միահամուռ ուժերով մի հատ դպրոցի, կամ մանկապարտեզի «душ» չեն կարողանում տեղադրել, պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ վիճակի են ուզում հասցնել թե՛ թանգարանը, թե՛ արձանը` մեկը մյուսից ՄԱՍՆԱՏԵԼՈՎ եւ ԱՆՋԱՏԵԼՈՎ: Արդեն իսկ պատկերացնում եմ, թե ինչպես կկատարվեն` որպես ճարտարապետական կառույց` ընդհանուր, սակայն մասնատված` որպես այս կամ այն գերատեսչության տակ գտնվող, այս հուշարձանների ընթացիկ կամ հիմնական նորոգումները:
 
Ի՞նչն է խնդիրը... Որպեսզի Հայաստանում թանգարանների ցանկում այլեւս չլինի՞ առանձին «ՌԱԶՄԱԿԱՆ պատմության թանգարան»: Նենգորեն ալիեւի-էրդողանի դիմաց փոչ խաղացնելով ձգտում եք նաեւ այդպե՞ս հաճոյանալ դրանց: Ավելի քան վստահ եմ, ձեռքներդ ճար լինի առհասարակ կվերացնեք ե՛ւ թանգարանը, ե՛ւ «Մայր Հայաստան» հուշարձանը, ե՛ւ «Անհայտ Զինվոր»-ի գերեզմանը ե՛ւ Ծիծեռնակաբերդը... Բայց, Փա՜ռք Աստծո, դեռ էդքան չկաք...
 
Հիշեցնեմ մի հատված մայիսի 29-ի Կառավարության նիստից` ՀՀ «վարչապետ» կոչվածի լկտիության «мастер класс»-ից. «իրականում ՏԵՐԸ ԷԴ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ եւ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ Կառավարությունն է»: Նկատում եք, չէ՞, թե ինչպես սահուն հեղափոխական կարգախոսը. «ՄԵՆՔ ենք տերը մեր երկրի» դարձավ «ՏԵՐԸ ԷԴ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ եւ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ Կառավարությունն է»:
 
Եւ այսպես, ընդամենը մեկ շաբաթ անցավ մայիսի 29-ին արված այս հայտարարությունից հետո, եւ ահա այսօր, արդեն ա՛յս բոթն էլ վրա հասավ` եկեղեցիները «իրենով անելու» ցանկությունից բացի այս տարրը որոշեց նաեւ «ՌԱԶՄԱԿԱՆ պատմության թանգարան»-ն էլ մտցնել հարկերի տակ: Եւ նույնիսկ չկասկածեք, որ մեր` ԱՆՎՃԱՐ գործող, ՌԱԶՄԱԿԱՆ թանգարանը, դառնալով «Հայաստանի պատմության թանգարան»-ի «ՄԱՍՆԱՃՅՈՒՂ», անպայման կդառնա ՎՃԱՐՈՎԻ... Հիշո՞ւմ եք, թե նշված նիստի օրը ինչպես գռգռված էր խոսում Հայաստանում «ՁՐԻ» գործող հիմնարկների մասին: Հիշեցնեմ այդ օրվա «мастер класс»-ի եւս մեկ փայլատակում. «Ամեն ինչը պիտի ԳՆԱՆՇՎԱԾ լինի»... Այնպես որ, մոռացեք, որ ձեզ խաբում էր եւ ասում, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»: Սրա համար ՀՀ քաղաքացին առհասարակ ոչինչ է...
 
Հիշեք, թե ինչպես 2021 թվականի ընտրարշավի ժամանակ` մուրճը ձեռքին` մեր եռագույնը «տարոսիկ»-ի պես վրան կապած «ֆռֆռում» էր փողոցներով...
Հենց ա՛յդ մուրճով էլ մեխեցիր քո՛ պատճառով զոհված հայորդիների դագաղները... Հիշեք, թե ինչպես մեր հայորդի զոհերին պլյուս-մինուս 50-ով էր հաշվում...
Հիշեք, թե ինչպես ժպիտը դեմքին անամոթաբար հայտարարում էր, որ մեր գերիները մի երկու ամիս էլ կսպասեն... Հայ ա՛զգ, գերիներիդ մասին հիշո՞ւմ է...
Ո՛չ... Ինչո՞ւ պետք է հիշի, եթե դո՛ւ սրան ամեն ինչ ներում ես... Եթե 2021 թ. խայտառակ «ընտրություններից» հետո էլ թողեցիր սրան իշխանության...
Իսկ ինքը շարունակում է քանդել...
 
Քանդո՛ւմ է ամեն ինչ... Քանդո՛ւմ է ամեն օր... Իսկ դո՛ւ, ա՛զգ, ներում ու հանդուրժում ես այս անիրավին... Ի՞նչ է, պետք է Վանի վալի (նահանգապետ) Էնվերի փեսա` Ջեվդեթ բեյի պես, նաեւ ներբաննե՞րդ պայտի, որ հասկանաս, որ նա թշնամի՛ է... Հա՛յ ազգի թշնամի...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ





ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸՓաշինյանը շնորհավորել է ԱդրբեջանինԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՀոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՀայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.amՉինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ)Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ)Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսըՌուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ» Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող էՌուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումներըՀայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ)Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն ՍիմոնյանՀՀ նախագահի աշխատակազմը իրացրել է պետական բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 90%-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել«Էպշտեյնի արխիվ», էլեկտրական մեքենաների սուբսիդիաներ և իմփիչմենթ. ինչի՞ շուրջ են վիճում Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին.NEWS.amԳնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. ՄատվիենկոԿգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը. Մհեր ՄկրտչյանՓաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց դա իր ընտրությունն էր․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կոչ են արել Մասկին արտաքսել երկրիցՀունիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն նվազել են, եվրոյինը՝ աճելԱլեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԱստղագուշակ՝ հունիսի 6–ի համարbanksnews. Վարկառուների թվաքանակն աճում է. Ի՞նչ են փաստում թվերը:Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի դիմացՇՏԱՊ. Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքումԱյաթոլլա Խամենեին կոչով դիմել է մահմեդական երկրներինԵվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումըՓաշազադեն Կաթողիկոս Գարեգին Բ–ին մեղադրել է «քաղաքական դեր» ստանձնելու մեջԵվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի՝ եվրոյին անցնելու պատրաստվածությունըՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարԱյսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրևԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 10 մարզերում«Հրապարակ». Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին«Իրավունք». Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարին«Ժողովուրդ» . «Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսիԱլիևը համակարգված կերպով փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ռուսական աղբյուրՌուսասկան «Իսկանդերը» Կիևի մոտակայքում ոչնչացրել է ամերիկյան Patriot-ը (Տեսանյութ)Հզոր պայթյուն է տեղի ունեցել Բրյանսկի օդանավակայանում (Ֆոտո)Գիշերային հարձակման ժամանակ ռուսները հզոր հարվածներ են հասցրել նաեւ Տերնոպոլին (Տեսանյութ, ֆոտո)«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ականների քծնանքներին ի պատասխան` սառը ցնցուղի էֆեկտ է կիրառել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top