Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

Ջոն վան’տ Սխիպը` Հայաստանի հավաքականի հայտացուցակում չընդգրկված ֆուտբոլիստների մասին

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Կոսովոյի դեմ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Հավաքականի հայտացուցակում տեղ չի գտել Կարեն Նալբանդյանը, քանի որ նա խաղում է հարձակողական դիրքում, որը չի համապատասխանում մեր այս երկու հանդիպումների համար նախատեսված մարտավարությանը։ Այս խաղերում ցանկանում ենք փորձարկել այն դիրքերը, որոնք ես եմ նշել։ Կարեն Նալբանդյանը երիտասարդ ֆուտբոլիստ է, նրան պահում ենք ուշադրության կենտրոնում, և վստահ եմ՝ դեռ իր շանսը կստանա։ Հրավիրվել են, բոլոր այն ֆուտբոլիստները ովքեր համապատասխանում են առաջիկա խաղերի համար նախատեսված մարտավարության համար։

Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին։ Հավաքի ընթացքում դիտել և վերլուծել ենք այդ հանդիպումը։ Մասնավորապես ուսումնասիրել ենք այն դրվագները, որոնցում մեր կարծիքով կարող էինք ավելի լավ խաղ ցուցադրել։

Հավաքի ընթացքում թիմից լավ էներգիա եմ ստացել, իսկ ընդհանուր առմամբ՝ լավ հավաք ենք անցկացրել։ Ուրախ եմ, որ կան ֆուտբոլիստներ, որոնք թակում են ազգային հավաքականի դռները»,-ասել է Հայաստանի ընտրանու մարզիչը։

Կոսովո – Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 21:00-ին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ