Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 3%-ով։

Տնտեսություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիս ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.8%։

 

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 5.0%-ով։

 

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 4.8%-ով։

 

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 2.5%-ով։

 

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.9%-ով։

 

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 1.4%-ով։

 

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 3.3%-ով։

 

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 3.5%-ով։

 

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.1%-ով։

 

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.9%-ով։

 

Կրթության գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 7.8%-ով։

 

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 1.5%-ով։

 

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 0.8%-ով։

 

Սննդամթերքի գներ:2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնաճ: Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.3-2.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել ք. Գյումրիում), իսկ Երևան և Հրազդան քաղաքներում գրանցվել է 0.1% գնանկում:

 

Մակարոնեղենի գինը 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել է 3.2%-ով, հացինը՝ 3.9%-ով, ալյուրինը՝ 6.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.7%, 1.6%-ով: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տավարի, խոզի և գառան մսերի՝ համապատասխանաբար 0.8%, 1.1%, 2.9%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.1%, 1.0% և 0.5% գնաճ: Մարգարինի և կարագի գները 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել են 0.3% և 13.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.9% և 0.2%-ով: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 4.0%-ով, շոկոլադինը՝ 14.1%-ով, սուրճինը՝ 14.9%-ով, կակաոյինը՝ 20.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 3.0%, 0.9%, 0.3% և 1.0%-ով:

 

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ գները նվազել են 3.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ: Ձավարի գինը 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ նվազել է 4.9%-ով, պանրինը՝ 2.8%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է` համապատասխանաբար 2.0% և 0.2% գնաճ: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել են 4.4% և 6.7%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% և 0.5%-ով: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 4.3%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.4%-ով:

 

2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հնդկացորենի՝ 7.1%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.7% գնանկում: «Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ աճել է 22.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնանկում: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.2%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ արձանագրվել է 29.0% գնաճ, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 13.4%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 3.5%-ով:

 

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ:

 

Նյութն ամբողջությամբ՝ b24.am 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ալմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց«Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել«Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառովԻրանը և հուսիթները ակտիվացրել են հարձակումները Մերձավոր Արևելքում. WSJAxios. Թրամփի վարչակազմը հույս ունի դիվանագիտական ճեղքման հասնել ​​ուկրաինական բանակցություններումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված