«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ «Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու «Իրավունք». ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան Նիկոլից Կոստյանտինովկայում ուկրաինական պաշտպանությունը փլուզման եզրին է. Ուկրաինացի վերլուծաբաններ Կրեմլը դադարեցնում է ուկրաինական հարցով եռակողմ բանակցությունները. Ուշակով Բախում Հորմուզի նեղուցում. Իրանական հրթիռները հարվածել են ԱՄՆ ռազմանավերին (Տեսանյութ) ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը

Ինչ պետք է անեն այս թափթփուկները՝ ձերբակալե՞ն, թող առաջինը ինձ ձերբակալեն․ Գուգարաց թեմի առաջնորդը իշխանությունների հաթաթաների մասին

Հանդիպում

Մարդիկ կան հոգևորականների ձեռքերն են համբուրում. « Ուզում եմ իմանամ այդ ձեռքը դրանից առաջ որտեղ էր, արժի՞ այդ ձեռքը համբուրեմ, թե չարժի այդ ձեռքը համբուրեմ, ուզում եմ հասկանամ կարելի է իմանալ, թե՝ չի կարելի», - պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված գրառումները կարմիր գծերի հատում չէ, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս եւ իշխանականների եկեղեցու դեմ հայտարարած արշավի հետեւանքների մասին «Իրավունքը» զրուցել Գուգարաց թեմի առաջնորդ է նշանակվել Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ, ով նախ նկատեց․

-Թե ուր կտանի այս հակաեկեղեցական արշավը, ավախ, կտանի Հայաստանի կորստին։ Եկեղեցին աստվածահաճո կառույց է, ոչ ոք չի կարող եկեղեցու դեմ դուրս գալ։

-Փաշինյանը ասում է, որ ինքը որպես եկեղեցու հավատավոր, լրջորերեն մտահոգված է եկեղեցու եւ եկեղեցականների գործունեությամբ։

-Նախ նա ոչ եկեղեցու անդամ էլ, ոչ էլ առավելեւս հավատավոր անդամ: Իրեն հռչակած եկեղեցու հավատավոր անդամը կարո՞ղ է ասել, թե երբ է եկեղեցի գնացել, ե՞րբ է հաղորդություն ստացել, արդյո՞ք խոստովանահայր ունի, բնականաբար, ոչ ոք էլ չունի,  հետեւաբար, ինքը չի կարող եկեղեցու հավատավորների անունից խոսել։ Փոխարենը թող ասի, երբ է վերջին անգամ հաղորդություն ստացել, երբ է ապաշխարհության կարգ անցել։

-Սրբազան, նա եկեղեցու սպասավորներին կոնկրետ մեղադրանքներ է հնչեցնում, պիտակավորում ամենազազրելի արարքներով․․․

-Եթե այդ ամենը ասեր գիտակից, շնորհքով, ի վերջո հայ մարդը՝ կպատասխանեի, բայց նա անշհնորք, անգիտակից մեկն է, նա հոգեկան հիվանդ է, ով ծառայում է թուրք-ադրբեջանական ուժերին։ Ինչը ուզում են թուրքերն ու ադրբեջանիցիները դա անում է Փաշինյանը, մի բան էլ ավել, հիմա Դուք ո՞նց եք կարծում, նման հիմարի վայրահաչոցներին եկեղեցին պետք է պատասխանի, իհարկե, ոչ։

-Բայց հասարակությունը․․․

-Հասարակությունը իր այդ զազրախոսությունների պատասխանը տվել է, մտեք իր պաշտոնական էջը եւ տեսեք, թե 99 տոկոս հավատավոր ժողովուրդը ինչեր է գրում նրա մասին։ Նա իրավունք չունի մանիպուլյացիաների դաշտ տանել եկեղեցականներին, իրավունք չունի զրպարտել ու վիրավորել հավատավոր ժողովրդի ծառաներին։ Այն մարդը, ով եկեղեցու անդամ չէ բարոյական իրավունք չունի եկեղեցուն պիտակավորելու։ Ավելին, ըստ օդում կախված լուրերի, Փաշինյանը աղանդավորական կազմակերպությունների հետ է աշխատում, հետեւաբար եկեղեցում ինքը անելիք չունի։ 

-Սրբազան, իշխանությունների կողմից  քննարկվում է անգամ Վեհափառ Հայրապետին գահընկեց անելու հարցը։

-Դա անհնար է, փակված հարց է, իրենք իրավունք չունեն, չեն էլ կարող, ես կրկնում եմ եկեղեցին աստվածահաստատ կառույց է, ամեն թափթփուկ չի կարող եկեղեցու վրա քար նետել, այդ քարը սայր դարձած հետ է վերադառնում։ 2000 հազար տարի եկեղեցին կա, հազար ու մի ՔՊ, նիկոլներ ու ալեններ են գնացել այս ժամանակշրջանում՝ թուրք-մոնողոլական տեսքերով, բայց եկեղեցին կա, իսկ նրանք չկան։

-Սրբազան, մամուլը գրել էր, որ Փաշինյանը եկեղեցականների անուններ է տվել իրավապահ մարմիններին, սա Ձեզ չի՞  մտահոգում։

-Թող անեն, եկեղեցին ավելի է ամրանում, ինչ պետք է անե՞ն պետք է ձերբակալեն, թող առաջինը ինձ ձերբակալեն։ Եթե իմանամ ես այս երկրի առաջին սպառնալիքը, թող ձերբակալ են։ Մարդիկ ճիշտ են ասում, իրենք ամեն ինչի ընդունակ են, բայց հարց է, թե կարող են իրականացնել, այ դա է խնդիրը։ Եկեղեցին Սուրբ հոգու շարունակությունն է, իսկ Սուրբ հոգին թույլ չի տա, որ ամեն թափթփուկ իրեն նման կերպ պահի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ«Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու«Իրավունք». ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան ՆիկոլիցԿոստյանտինովկայում ուկրաինական պաշտպանությունը փլուզման եզրին է. Ուկրաինացի վերլուծաբաններԿրեմլը դադարեցնում է ուկրաինական հարցով եռակողմ բանակցությունները. ՈւշակովԲախում Հորմուզի նեղուցում. Իրանական հրթիռները հարվածել են ԱՄՆ ռազմանավերին (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. Այվազյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված