Միխայիլ Միշուստինն ԱՊՀ գործընկերներին առաջարկել է միանալ Եվրասիական տնտեսական միությունում ընդունված միասնական մաքսային տարանցիկ համակարգ
Միջազգային
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը առաջարկել է, որ ԱՊՀ գործընկերները միանան Եվրասիական տնտեսական միությունում ընդունված միասնական մաքսային տարանցիկ համակարգի մեխանիզմին։
«Միավորման արտաքին տնտեսական կապերը ամրապնդելու համար ընդունվել է միասնական մաքսային տարանցիկ համակարգի մասին համաձայնագիր։ Այն բաց է բոլոր երկրների համար, թույլ է տալիս նրանց միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցկացվող փոխադրումներին, կրճատել բիզնեսի ծախսերը և բարձրացնել սահմանային փոխադրումների անվտանգության մակարդակը, որը շատ կարևոր է բոլորի համար։ Մենք հրավիրում ենք ԱՊՀ գործընկերներին միանալ այս մեխանիզմին», - ասել է Միշուստինը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։