Կառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ Հոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա Պողոսյան Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.am Չինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ) Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ) Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսը

Եկեղեցին եվս պետք է ինչ-որ դրսեւորում ունենա հրապարակային քարոզչական պայքարի մեջ. Վարդան Խաչատրյան

Ներքաղաքական

Եկեղեցին եվս պետք է ինչ-որ դրսեւորում ունենա հրապարակային քարոզչական պայքարի մեջ. Վարդան Խաչատրյան

Վերջերս հանրային լայն արձագանք եւ բուռն քննարկումներ է առաջացրել Հայաստանի ղեկավարության հռետորաբանությունը՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցուն։ Տարբեր պետական գործիչների կողմից արված հայտարարությունները, հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցին չուլանների հետ համեմատելու արտահայտությունը, զգալի վրդովմունք առաջացրին ոչ միայն հասարակական շրջանակներում, այլեւ հոգեւորականների շրջանում: Այս եւ մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Այլ կերպ ասած՝ կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարոյական եւ կարգապահական որոշակի ստուգումներ։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։

Իսկ երբեւէ այդպես չէ՞ր եղել։ Միշտ էլ Հայաստանի Հանրապետությունը վճռորոշ դեր է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Այն, ինչի մասին այսօր խոսվում է, թե հստակ որոշում պետք է կայացվի, միշտ այդպես էլ եղել է։ Սովետական իշխանության տարիներին` նույնպես։ Կարծում եմ՝ այս հարցը կարելի է մի կողմ դնել։ Ամեն դեպքում, ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում են, թե պետք է ստուգվեն այս կամ այն բաները։ Այդպիսի մոտեցումներ ուղղակի գոյություն չունեն։ Կաթողիկոսի ընտրությունն իրականացվում է քվեարկությամբ, եւ ընտրության մասնակիցների ճնշող մեծամասնությունն աշխարհիկներ են։

Նույնիսկ եղել է դեպք, երբ թեկնածու առաջադրված չի եղել, բայց դահլիճից մեկ աշխարհիկ վեր է կացել եւ ասել՝ «վայ, նոր ներս մտավ, խոշորագույն կաթողիկոսներից մեկն է»։ Եվ ստացվել է, որ եթե այդ խոշորագույնը հայտնվել է դահլիճում, ապա ինչո՞ւ քվեարկել մյուսների օգտին։ Բոլորն էլ շուռ են եկել, քվեարկել են հենց նրա օգտին, եւ նա դարձել է կաթողիկոս։ Ի՞նչ հարց է բարձրացվում հիմա։ Արժե՞ հիշեցնել նման դրվագները։ Եվ, ի վերջո, Սարդարապատի ճակատամարտում անգամ Հայոց Առաքելական Եկեղեցու կաթողիկոսն ունեցել է իր դերը։ Չնայած նրան քննադատել են շատերը, բայց դա չի փոխում նրա էական նշանակությունը։

Պետք է հստակ գիտակցենք՝ մենք աշխարհիկներ ենք, եւ մեր հարաբերությունները քաղաքական են՝ կուսակցական կապերով, շահերով եւ այլ գործոններով պայմանավորված։ Բայց եկեղեցին այլ հարթության մեջ է։ Սա մեր ժողովրդի ամենախոշոր կառույցն է, ամենաուժեղ հենարանը բոլոր ժամանակների ընթացքում։ Վերջիվերջո, Հայոց Առաքելական Եկեղեցին այն քրիստոնեական հավատքն է, որն ավելի քան 1700 տարի պահպանել է մեր ազգի ինքնությունը։ Հիմա ի՞նչ է պատահել, որ այս լուսավորված աշխարհում մենք հետեւում ենք նման թեմաների եւ փորձում ենք ասել՝ սա այսպես պետք է լինի, նա՝ այնպես։ Լավ, դա էլ հասկացանք։ Բայց հարցն այն է՝ քաղաքական իշխանությունն ի՞նչ շարժառիթներից ելնելով է փորձում միջամտել այս գործընթացին։ Արժե հասկանալ նաեւ դա։ Արդյոք նրա հանրային հեղինակությունն այսօր բավարար է, որպեսզի փորձի ճնշում գործադրել եկեղեցու վրա։ Կարծում եմ՝ ոչ։ Քանի որ նրա վարկանիշը շարունակաբար նվազում է։

Իսկ որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր՝ նման իրավիճակներում ի՞նչ պետք է անել։

Ես կարծում եմ, որ այս ամենը իրականում անիմաստ ուժերի ծախս է։ Այս անհասկանալի իրավիճակում ոչ մեկը վերջնականապես չի կարող բացատրել, թե ինչ է սկսվել, ինչից է սկսվել, ինչ է տեղի ունեցել եւ ինչ շարժառիթներ են կանգնած դրա ետեւում։ Միգուցե կան այլ պատճառներ ու նպատակներ, որոնք իշխանությունը չի ցանկանում հրապարակել կամ տեսանելի դարձնել, եւ հենց դա է ավելացնում անորոշությունն ու թափանցիկության պակասը։ Իսկ եթե այս ամենը պարզապես ներկայիս տրամադրությունների արդյունք է՝ առանց խորքային պատճառաբանությունների, ապա դա առավել անհասկանալի ու մտահոգիչ է։ Պետք է մտածել, թե ինչպես կարող ենք զերծ մնալ նման անհասկանալի իրավիճակներից եւ ինչպես հասնել միասնության ու հասարակական կայունության։

Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն եւս ինչ-որ նկրտումներ է հայտնել Էջմիածնի նկատմամբ։ Ինչպե՞ս կբացատրեք այս փուլում նման ագրեսիան։

Դե, նրան ասում են, եւ նա էլ անում է։ Ալիեւը պետք է ասի, եւ նա էլ պետք է անի, որովհետեւ ինքը, հավանաբար տեղյակ եք, ադրբեջանցի չէ եւ ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը։ Ըստ էության, նա սպասարկում է այն քաղաքական միտքը, որն իրականացնում է տվյալ երկրի ղեկավարությունը։ Նույնիսկ եթե որոշ որոշումներ դժվար լինեն կամ անհարմար, նա ստիպված է կատարել դրանք՝ պահպանելու իր դիրքը եւ պահպանվելու իշխանության շրջանակներում։ Այս հանգամանքը ընդգծում է, թե որքան կարեւոր է լինել անմնացորդ ենթարկվող բարձրագույն իշխանություններին, հատկապես այնպիսի համակարգերում, որտեղ իշխանության կենտրոնացումը չափազանց մեծ է եւ անհամեմատելի է ղեկավարի կամ մի քանի անձանց անձնական իշխանության հետ։

Պարոն Խաչատրյան, այս ամբողջ աղմուկի մեջ մոռացվեց, որ Վատիկանի Սուրբ աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն եւ արդիականություն» խորագրով հակագիտական միջազգային համաժողով էր անցկացվել Ադրբեջանի դեսպանության եւ ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Ի՞նչ կասեք այս մասին:

Ըստ էության, սա ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառում էր, որը տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու շրջանակներում։ Հավանաբար հիշում եք, որ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը պաշտոնապես հրաժարվեց մասնակցել կամ աջակցել այս նախաձեռնությանը՝ նշելով, որ իրենք տեղյակ չեն եղել այդ միջոցառումների մասին, եւ իրենք չեն ունեցել որեւէ առնչություն ալբանական եկեղեցու վերաբերյալ նյութերի տարածման կամ միջոցառումների անցկացման հետ։ Այս դեպքում, մեր Հայոց Առաքելական եկեղեցին նույնպես պետք է ակտիվ դրսեւորի իր դիրքորոշումը եւ ընդգրկվի հանրային քարոզչական պայքարում՝ պաշտպանի իր ազգային շահերն ու պատմական ճշմարտությունը՝ կանխելու նմանատիպ նախաձեռնությունների բացասական ազդեցությունը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Կառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸՓաշինյանը շնորհավորել է ԱդրբեջանինԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՀոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՀայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.amՉինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ)Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ)Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսըՌուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ» Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող էՌուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումներըՀայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ)Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն ՍիմոնյանՀՀ նախագահի աշխատակազմը իրացրել է պետական բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 90%-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել«Էպշտեյնի արխիվ», էլեկտրական մեքենաների սուբսիդիաներ և իմփիչմենթ. ինչի՞ շուրջ են վիճում Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին.NEWS.amԳնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. ՄատվիենկոԿգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը. Մհեր ՄկրտչյանՓաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց դա իր ընտրությունն էր․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կոչ են արել Մասկին արտաքսել երկրիցՀունիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն նվազել են, եվրոյինը՝ աճելԱլեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԱստղագուշակ՝ հունիսի 6–ի համարbanksnews. Վարկառուների թվաքանակն աճում է. Ի՞նչ են փաստում թվերը:Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի դիմացՇՏԱՊ. Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքումԱյաթոլլա Խամենեին կոչով դիմել է մահմեդական երկրներինԵվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումըՓաշազադեն Կաթողիկոս Գարեգին Բ–ին մեղադրել է «քաղաքական դեր» ստանձնելու մեջԵվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի՝ եվրոյին անցնելու պատրաստվածությունըՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարԱյսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրևԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 10 մարզերում«Հրապարակ». Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին«Իրավունք». Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարին«Ժողովուրդ» . «Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսիԱլիևը համակարգված կերպով փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ռուսական աղբյուրՌուսասկան «Իսկանդերը» Կիևի մոտակայքում ոչնչացրել է ամերիկյան Patriot-ը (Տեսանյութ)Հզոր պայթյուն է տեղի ունեցել Բրյանսկի օդանավակայանում (Ֆոտո)Գիշերային հարձակման ժամանակ ռուսները հզոր հարվածներ են հասցրել նաեւ Տերնոպոլին (Տեսանյութ, ֆոտո)«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top