Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմի ավարտին հասնելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել իր Telegram-ում։
«Ռուսաստանի հետ խոսել են շատերը՝ տարբեր մակարդակներով։ Այս խոսակցություններից ոչ մեկը չի հանգեցրել ոչ կայուն խաղաղության, ոչ էլ նույնիսկ պատերազմի դադարեցման: Յուրաքանչյուր նոր հարվածով, դիվանագիտության յուրաքանչյուր նոր հետաձգմամբ Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին՝ բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում ուժեղացնել ճնշումն իր վրա», - ասել է Զելենսկին։
«Եթե աշխարհի ուժեղները չեն կանգնեցնում Պուտինին, ուրեմն նրանք կիսում են նրա հետ պատասխանատվությունը։ Իսկ եթե ուզում են, բայց չեն կարողանում կանգնեցնել, Պուտինն այլևս նրանց ուժեղ չի համարում», - հավելել է ուկրաինայի առաջնորդը։