Պաշտոնական.Ինձագին` «Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ
Սպորտ
Իտալացի մասնագետ Սիմոնե Ինձագին պաշտոնապես նշանակվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի գլխավոր մարզիչ՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը։ Ըստ լուրերի՝ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 26 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։
Ինձագին «Ինտերում» չորսամյա պաշտոնավարման ընթացքում նվաճել է Ա Սերիայի մեկ տիտղոս, Իտալիայի երկու գավաթ և Իտալիայի երեք Սուպերգավաթ:
Նոր թիմի ղեկին իր առաջին խաղն Ինձագին կանցկացնի 2025 թվականի հունիսի 18-ին՝ Մայամիում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության շրջանակում մրցելով «Ռեալ Մադրիդի» դեմ։