Սումիի մարզում իրավիճակն արագորեն վատթարանում է. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ
Միջազգային
Սումիի մարզում իրավիճակն արագորեն վատթարանում է Ուկրաինայի զինված ուժերի համար. Ռուսական բանակը խորանում է տարածաշրջանում:
Նման պատկեր են նկարագրում ուկրաինացի ռազմական վերլուծաբանները` հրապարակելով Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացման նոր քարտեզը։
Ռուսական զորքերը արդեն գրավել են Կոնդրատովկան, Անդրեևկան և Ալեքսեևկան։
Լոկնյան գրեթե ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Յունակովկայի վրա ճնշում կա, մասնավորապես Բելովոդիից և Լոկնյայից. բնակավայրը հիմնականում ռուսների վերհսկողության տակ է։
Նովոկոնստանտինովկայում իրավիճակը մնում է անորոշ, պարզաբանումները շարունակվում են։
Ուկրաինայի զինված ուժերը վերջապես լքել են Օլեշնյայի տարածքը։
Ռուսական ուժերը սկսել են դուրս գալ Խոտեն-Կորչակովկա-Սադկի գիծ, որտեղից սկսվում էմինչեւ Սումի մարզկենտրոն հասնող անտառային գոտին: Մերկայումս ուկրաինական կողմը հիմնականում պաշտպանվում է անօդաչունեի զանգվածային կիրառման հաշվի, եւանտառային գոտում էապես կորցնում է դրա հնարավորութունը:

