«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ) Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին

Այ քեզ անակնկալ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանն էլ բավարարել է Ա. Հովհաննիսյանի խնդրանքը: Այս ամենում առաջին հայացքից ոչ մի զարմանալի բան չկա, բայց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նկատում է. «Փաշինյանի հրամանով այսօր 59 տարեկան Արամ Հովհաննիսյանը՝ դարձել է 65 տարեկան, ազատվել աշխատանքից՝ թոշակի անցնելու կապակցությամբ»:  Բայց առավել զավեշտալին այն է, որ ընդամենը շաբաթներ առաջ նույն Փաշինյանը կառավարության նիստին հայտարարում էր, թե նպատակ ունի մշակել թոշակի անցնելու հետաձգման մեխանիզմ։ Նա արձագանքելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասել էր, թե 65 տարեկանն էլ կարող է աշխատել. «Ընդհանրապես, տարիքային շեմ դնելը մի քիչ տրամաբանական չէ, որովհետեւ մարդն այդ ֆունկցիոնալությունը կարող է կորցնել 57 տարեկանում, 38, 43 եւ այլ տարիքներում։ Բա մենք ժողովրդավարության ռազմավարության մեջ ասում ենք՝ պետք է մարդկանց ներգրավենք, հետո գալիս, ասում ենք՝ համայնքային ոստիկանությունում այսքան թափուր տեղ ունենք»: Եվ այսպիսի հայտարարություն անող մարդն, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների, հենց ինքն է հորդորել Արամ Հովհաննիսյանին աշխատանքից ազատման դիմում գրել։

Սրբապղծություն՝ առանց հետեւանքների՞: Նիկոլական դերասան ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ  կիրակի օրը հայտնվել է Մարմաշենի վանքում, սադրել եւ հայհոյել օծյալ քահանային`բազմության աչքի առաջ, պահանջել հոգեւորականից եկեղեցու «կադաստրի թուղթ»... Սա ֆիկսված է նաեւ նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ: Մինչդեռ իրավապահները ո՛չ տեսել են, ո՛չ լսել: Իսկ Գնել Սարգսյանն առ այս պահը ձերբակալված չէ, նրա դեմ հարուցված քրեական գործի մասին եւս հայտնի չէ: Ըստ «Ազգային» ՀԿ նախագահ, ռազմաքաղաքական անկախ վերլուծաբան Բագրատ Մովսեսյանի, Գնելի խոսքերը «կադաստրի թղթի մասին» պատահական չէին. «Այս անբարո քաղաքական ուժը տանում է Հայաստանը ուկրաինացման ճանապարհով. բոլոր եկեղեցիները կարող են ցանկացած ժամանակ խլել Սուրբ Էջմիածնի հովվապետությունից եւ նույնիսկ ստեղծել առանձին կառույց՝ Հայաստանի Հանրապետության եկեղեցի: Ցավալի փաստ է, որ հայկական վանքերի մեծ մասը պատկանում է միայն պետությանը, եւ, փաստացի, սրանք կարող են գնալ ամենաստոր քայլերի։ Այս ամենը սկսվել է դեռ 2 տարի առաջ, երբ Վեհափառին զրկեցին եթերից իսկ Առուճի տաճարը դարձրեցին համերգասրահ...»: Մովսիսյանի գնահատմամբ՝ ժամերի հարց է, որ «ընդդիմություն» կոչեցյալն ԱԺ-ում օրենքի նախագիծ անցկացնի, որով հայկական բոլոր վանքերը տրամադրվեն Էջմիածնին՝ գոնե համատիրության ձեւաչափով՝ առանց օտարման իրավունքի։ «Հավաքեք ժողովրդին Ազգային ժողովի դիմաց եւ անցկացրեք այդ օրենքը։ Գոնե դրանով կվերականգնեք ձեր վարկանիշը եւ կփրկեք Մայր Եկեղեցին կազմաքանդումից...», - առաջարկել է նա:

Բավական զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ: Նա իր հարցազրույցներից մեկում ո՛չ ավել, ո՛չ պակաս Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է. «Մեզ կպատժեն, եթե Արեւմուտքից երես թեքենք, ի՞նչ է նշանակում՝ Եվրամիություն չենք գնում»: Այ քեզ անակնկալ, փաստորեն, արեւմտամետները կպած ուզում էին երկիրը մտցնել Եվրամիություն ոչ թե նրա համար, որ հայ ժողովրդի համար լավ կլիներ, այլ որ իրենք չպատժվեին:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված