Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սա իշխանատենչություն չէ, սա ծրագիր է – 2. Խոսրով Հարությունյան

Դեռևս 2023թ մայիսի 24-ին իմ ֆեյսբուքյան էջում կատարել էի ‹‹Սա իշխանատենչություն չէ: Սա ծրագիր է›› վերտառությամբ գրառում, որում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Արցախի հարցում, ի տարբերություն մի շարք վերլուծաբանների և քաղաքական գործիչների, որոնք համոզված էին, որ Փաշինյանի քաղաքականությունը պայմանավորված է գլխավորապես իր իշխանությունը պահելու նպատակադրմամբ, ես գտնում էի, որ իշխանությունը Փաշինյանին պետք է գլխավորապես իր ծրագիրն իրականացնելու համար: Այսինքն՝ Փաշինյանի քաղաքական քայլերը և որոշումները պայմանավորված են ոչ թե նրա իշխանատենչությամբ կամ փառամոլությամբ, այլ հիմնականում այն ծրագրերը ավարտին հասցնելու վճռականությամբ (միգուցե պարտավորությամբ), որոնց իրականացման համար նա եկել է իշխանության:
 
Հետագա զարգացումները, թե՛ արտաքին հարաբերությունների ոլորտում և թե՛ ներքին կյանքում, էլ ավելի համոզիչ են դարձնում իմ նշյալ պնդումը:
Եվ իրոք, արդյո՞ք իշխանությունը պահելու համար անհրաժեշտ է արժեզրկել այն ամենն, ինչը բնութագրում է հայությանը որպես եվրոպական քաղաքակրթության ակունքներում կանգնած և նրա ձևավորման գործում անուրանալի ներդրում ունեցող ազգի՝ իր պատմությամբ և բազմածալք քրիստոնեական հոգևոր ժառանգությամբ: Արդյո՞ք իշխանությունը պահելու համար պետք է ուրանալ մեր պատմական անցյալը՝ թե՛ ողբերգական և թե՛ հերոսական իր էջերով, վարկաբեկել մեր ազգային արժանապատվության և ինքնության ատաղձը հանդիսացող արժեքներն ու ինստիտուտները: Դե իհարկե ո՛չ: Այդ ամենը պետք է միայն մեկ նպատակով՝ իսպառ վերացնել հայի պատմամշակութային հետքը այս տարածաշրջանում՝ զրոյացնելով աշխարհաքաղաքական զարգացումներում Հայաստան պետության կենսունակ մասնակցության բոլոր կարողությունները:
 
Մի՞թե այդ նպատակին չի ծառայում Փաշինայնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր Հովվապետի հանդեպ պետական այրին ոչ սազական անզուսպ պոռթկումը: Եվ որքան էլ Փաշինյանը փորձի իր թշնամական վերաբերմունքը Հայոց Եկեղեցու հանդեպ քողարկել Հայ Առաքելական Եկեղեցու ‹‹հավատացյալ հետևորդի›› դիմակով, փաստ է, որ այդ արշավի գլխավոր նպատակը դա աշխարհասփյուռ հայությանը վերամիավորելու, Հայոց Պետականության պահպանման նվիրական գազափարին հայության ողջ ներուժը մոբլիզացնելու գործում, ցավոք, վերջին և միակ գործող ազգային կարևորագույն ինստիտուտի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարումը և հեղինակությունը չեզոքացնելն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վարկաբեկելու ճղճիմ գործելաոճով: Եվ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ւմ է դա պետք, ո՞ւմ թելն է մանում Փաշինյանը: Եվ արդյո՞ք Հայ Առաքելական Եկեղեցին սպառնում է Փաշինյանի իշխանությանը:
 
Այս հարցերին կարելի է պատասխանել, եթե փորձենք անդրադառնալ միջազգային հարթակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերջին նախաձեռություններին:
Մասնավորապես Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ բոլորովին վերջերս Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը բավականին ներկայացուցչական մասնակցությամբ Բեռնում հրավիրված համաժողովում քննարկեց ‹‹Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում›› խորագրով հարցը: Բնական է, որ Վեհափառ Հայրապետը այդ նախաձեռնությամբ հանդես է եկել որպես ողջ հայության հոգևոր առաջնորդ՝ ներկայանալով նաև որպես հայության հայրենազրկված մի հատվածի՝ իր հոգևոր մշակութային ժառանգությանը տեր լինելու և իր պատմական բնօրրանում անվտանգ և արժանապատվորեն ապրելու իրավունքի ապահովման պահանջատեր:
 
Քննարկումների արդյունքում Բեռնի համաժողովը ընդունեց հայտարարություն, որում ի մասնավորի միջազգային այդ հեղինակավոր կառույցը պաշտպանում է իր պատմական բնակավայր վերադառնալու և անվտանգ, առանց խտրականության պայմաններում ապրելու արցախայության իրավունքը: Ավելին Համաժողոովը արձանագրում է, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն հայ ժողովրդինն է, այլև ողջ մաևդկությանը և այն պաշտպանելը բոլորի հավաքական պատասխանատվությունն է:
 
Համաձայնեք, որ Վեհափառ Հայրապետի նշյալ նախաձեռնությունը և հեղինակավոր միջազգային այդ կառույցի հայտարարությունը նոր շունչ կարող է հաղորդել հուսալքված հայությանը, դառնալ ազգային-մշակութային միջավայրի առողջացման մեկնարկ Հայաստանում: Դժվար չէ պատկերացնել թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի նշյալ նախաձեռնությունը ինչպիսի հարված էր ադրբեջանական պաշտոնական քարոզչությանը: Եվ պատահական չէր, որ առաջինն արձագանքեց Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն, ով կրոնական առաջնորդին ոչ հարիր բառամթերքով և տոնայնությամբ իր ցասումն արտահայտեց Հայ Առաքելական Եկեղեցու և նրա Հովվապետի հասցեին:
 
Եվ կրոնական անհանդուրժողականության այդ դասական դսևորումանն անմիջապես հաջորդեց Փաշինյանի հայտնի անտակտ պեռթկումը Հայ Եկեղեցու հասցեին: Տպավորություն էր, որ Փաշինյանը փորձում էր ադրբեջանցի իր գործընկերներին ցույց տալ, որ ինքն ավելի կրքոտ կարող է վարկաբեկել Հայ Առաքելական Եկեղեցուն, քանց դա անում էր նրանց Փաշազադեն: Ավելին, Փաշինյանի այդ անտակտ որակումների հասցեատերը իրականում նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն է: Վարկաբեկելով Վեհափառ Հայրապետին, փորձելով ձևավորել Վեհափառ Հայրապետի հանդեպ հայ հասարակության որոշ շերտերի անվստահությունը, Փաշինյանը փորձում է արժեզրկել արցախահայության հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային այդ կառույցի հայտարարությունը՝ ցեխ շպրտելով նաև այդ կառույցի վրա:
 
Այդպես կարող էր արձագանքել միայն այն պաշտոնյան, որը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործողություններում տեսնում է տարիների իր ծրագրի տապալման իրական սպառնալիք: Փաշինյանի զայրութը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջին յոթ տարիների նրա անխոնջ ջանքերը՝ հայ հասարակության դեմոռալիզացիայի, ապազգայնացման, բաժան-բաժան անելու և սոցիալական անհանդուրժողականության արմատավորման, պետական ինստիտուտների կարողությունների փաստացի տկարացման, ազգային պետության գաղափարի վարկաբեկման և կապիտուլիացիային պատրաստ հասարակության բուծման ուղղությամբ, ջուրն են ընկնում հայ ազգային կարևորագույն ինստիտուտի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կենսունակության և ազգապահպան գործողության պատճառով: Կարծես Փաշինյանը հանկարծակի պարզեց, որ իր գահակալման առաջին շրջանում Հայոց Եկեղեցու ուղղությամբ կազմակերպված բիրտ արշավի փաստացի արդյունքները ինքը գերագնահատել է: Նրա հաշվարկներում Սուրբ Էջմիածնի նման կենսունակությունը, ազգային հիմնախնդիրներին նվիրվածությունը և միջազգային հեղինակությունը նախատեսված չէին:
 
Եվ մի՞թե Փաշինյանի գործողությունները միանգամայն համահունչ չեն մեր ոխերիմ հարևանների իղձերին: Եվ այս ամենից հետո կարելի՞ է մտածել, որ Փաշինյանը մտահոգված է իր իշխանության պահպանմամբ: Մի՞թե պարզ չէ, որ իշխանությունը Փաշինյանին պետք է իր ոչ հայանպաստ ծրագրերը կյանքի կոչելու համար: Ցավ է, բայց փաստ, որ Հայաստանի ժողովուրդը մնացել է միայնակ իր ոխերիմ հարևանների և սեփական իշխանության դեմ առ դեմ:
 
Հ.Գ.- Այս զարգացումներում կրոնական հենքի վրա կրքերն այնքան բուռն են, որ չի կարելի բացառել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է սահուն վերաճել երկու ժողովուրդների միջև կրոնական առճակատման՝ իր անկանխատեսելի հետևանքներով: Գիտակցու՞մ է արդյոք Փաշինյանը…
 
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1992-1993թթ ՀՀ Վարչապետ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված