Բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
ՀասարակությունՀունիսի 5-ին՝ ժամը 00:00-04:00-ն, Աջափնյակ վարչական շրջանում, Արզումանյան, Բաշինջաղյան և Բեկնազարյան փողոցներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
