Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ

Շարքային նիկոլություն է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հաճելիորեն զարմանալ կարելի է մայր բուհում տեղի ունեցած դեպքերից: Նիկոլ Փաշինյանի հետ ուսանողների հանդիպումը բավական հետաքրքիր շրջադարձ է ունեցել: Ինչպես իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է նշում, գտնվել են համալսարանականի պատիվը բարձր պահած ուսանողներ, որոնք ոչ միայն տեղում ձայնը կտրած չեն նստել, այլեւ հրապարակավ խոսել են հանդիպման մանրամասների մասին։ «Մայր բուհում մասնակցեցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Իմ մասնակցության նպատակը պարզ էր. ցույց տալ, որ համալսարանը «проходной двор» չէ։ Այստեղ կան արժանապատիվ, ազգային մտածողություն ունեցող ուսանողներ, եւ այն չի կարող դառնալ իշխանական քարոզչության անցումային դահլիճ», - գրել է ԵՊՀ ուսանող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՄՐԻԿՅԱՆԸ եւ ներկայացրել, թե ինչպես է Արցախի ու եկեղեցու մասին հնչած հարցերից հետո՝ Փաշինյանը բորբոքվել, կարմրել եւ սկսել գոռգոռալ:

Երեւանի նախկին քաղաքապետ, իբրեւ ընդդիմադիր դարձած ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ նշել է. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդկանց կյանքի պայմաններին»։ Անդրադառնալով տրանսպորտին՝ նա հայտարարել է. «Ասում էիք՝ թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք։ Քանի որ չեք բերում նոր շարժակազմ, դե հիմա էժանացրեք»։ Ինչ խոսք, այս հարցում Մարությանը ճիշտ է՝ թող էժանացնեն, բայց վերադառնանք նրա նախաբանին: Այն, որ արդեն մի քանի օր է Փաշինյանն ու իր կողակիցը սրբազանների անկողիններն են քչփորում իրենց հայտարարություններով, բոլորն են տեսնում: Բայց սա վերագրել, թե «Փաշինյանն ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել», նույնիսկ արեւմտյան սիրված երկակի ստանդարտների կիրառում չէ, այլ շարքային նիկոլություն է, հատկապես որ չկա նման բան ոչ հրապարակային ելույթներում, ոչ էլ ներքաղաքական կուլիսներում:

Ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ փոխնախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ: Նա նշել է, թե չգիտի՝ եկեղեցու հետ կապված հարցերում որ հարցերն են իրենց գործը, որոնք՝ ոչ, բայց մի բան հստակ գիտի՝ Բագրատ սրբազանի ասածն իրենց գործն է։ Նա հիշել է Բագրատ սրբազանի՝ մայիսի 30-ի հայտարարությունն ու գրառում արել. «Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ տարբեր «աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ» իրեն ասել են հետեւյալը. «Ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք, որտեղ կիլոմետրաժը կարեւորություն չի ունենա, որտեղ կլինեն ԼԳԲՏ-ների բուծման վայրեր, որտեղ կլինի ընտանիքի նոր մոդելի կիրարկման վայր, որտեղ սահմանները կարեւոր չեն, ազգային արժեքներ եւ այլն, սրանք մոռացեք ամբողջությամբ, որը կլինի թմրանյութերի տարանցիկ միջանցք կամ կիրառման վայր, որը կլինի փողերի լվացման տարանցիկ միջանցք կամ վայր… Եթե դուք այս (իշխանության) փոփոխությունը չբերեք ձեր երկրում»: Ըստ Ռուբինյանի` ստացվում է, որ օտարերկրյա ուժային կենտրոնները կապ են հաստատել Բագրատ սրբազանի հետ, նկարագրել են Հայաստանը «սոդոմ գոմորի» վերածելու սցենար եւ նրան հորդորել են այս հիմքով իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ «Եթե Գերաշնորհ Տերը ճիշտ է ասում, ապա ես չեմ կարող նրա առաջնորդած «Սրբազան շարժումը» անվանել որեւէ այլ կերպ, քան Հայաստանում օտարերկրյա ուժերի կողմից իրականացված հեղաշրջման փորձ, Գերաշնոր Տիրոջն էլ չեմ կարող անվանել որեւէ այլ կերպ, քան օտարերկրյա ուժային կենտրոնների ազդեցության գործակալ», - նշել է նա՝ փաստացի ոչ թե հերքելով Բագրատ սրբազանին, այլ անհանգստանալով, թե որտեղից է տեղեկացել այդ ծրագրի մասին:

 ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄՇոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումըՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ ԲաբուխանյանԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե ՀակոբյանԻրավապահ մարմինները պարտավոր են գնալու այս խայտառակ կիբեռհանցագործության եւ հանցավոր այս շղթայի ետեւից 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված