Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Սևիլիա», գրում է «РБ Спорт»-ը։
Անդալուզյան ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։
24-ամյա կիսապաշտպանին «Սևիլիայում» ցանկանում է տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը նրա հետ աշխատել է Հայաստանի հավաքականում։
Ավարտված մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերի 35 խաղում 11 գոլ է խփել, կատարել 7 ասիստ, դարձել Ռուսաստանի չեմպիոն։