Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի դիմաց banksnews. Վարկառուների թվաքանակն աճում է. Ի՞նչ են փաստում թվերը: ՇՏԱՊ. Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Այաթոլլա Խամենեին կոչով դիմել է մահմեդական երկրներին Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումը Փաշազադեն Կաթողիկոս Գարեգին Բ–ին մեղադրել է «քաղաքական դեր» ստանձնելու մեջ Եվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի՝ եվրոյին անցնելու պատրաստվածությունը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար Այսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 10 մարզերում

ԻՆՉՈՒ ՎԵՀԱՓԱՌԻՆ ՓՈԽԵԼԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԱՎ ԳԵՐԽՆԴԻՐ

Վերլուծություն

­Թե ին­չու է Նի­կոլն այս­պես թի­րա­խա­վո­րել Հա­յ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին (ՀԱԵ), կար­ծես թե հաս­կա­նում են բո­լո­րը: Խն­դիրն այս պա­հին այն է, թե դե­պի ուր է այս ի­րա­վի­ճա­կը զար­գա­նա­լու:

ՓԱՇԱԶԱԴԵԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Այն, որ Նի­կո­լը սկսեց ՀԱԵ-ն թի­րա­խա­վո­րել Ա­լիե­ւի կրո­նա­կան մանկ­լա­վի­կի՝ Փա­շա­զա­դեի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո, ա­մեն ին­չի մա­սին ար­դեն խո­սում է: Հի­շեց­նենք, որ մոտ 10 օր ա­ռաջ Փա­շա­զա­դեն հան­կարծ «ո­րո­շեց», որ Էջ­միա­ծի­նը ադր­բե­ջա­նա­կան է, իսկ ՀԱԵ-ն­ ոչ այլ ինչ է, քան տա­րա­ծաշր­ջա­նին սպառ­նա­ցող վտանգ: Բայց նրա խոս­քում նման ակ­նարկ­ներ էլ կա­յին. «Ե­թե հայ­կա­կան պե­տութ­յու­նը քա­ղա­քա­կան ան­գոր­ծու­նա­կութ­յան պատ­ճա­ռով գո­յութ­յուն չու­նե­նա, ա­պա Հայ ազ­գա­յին ե­կե­ղե­ցին կա­րող է շա­րու­նա­կել զո­րա­հա­վաք կենտ­րո­նի ա­ռա­քե­լութ­յու­նը՝ ստեղ­ծե­լով  եւ ղե­կա­վա­րե­լով Վա­տի­կա­նի նման Գ­րի­գոր­յան կրո­նա­կան պե­տութ­յուն»:

«Ե­թե հայ­կա­կան պե­տութ­յու­նը գո­յութ­յուն չու­նե­նա…» միտքն ար­դեն իսկ բա­ցա­հայտ սպառ­նա­լիք է՝ ուղղ­ված Հա­յաս­տա­նին: Ա­վե­լին, սա ա­լիեւ­յան ծրագ­րե­րի ո­ւիղ բա­ցա­հայ­տումն է: Բայց նաեւ, Փա­շա­զա­դեն այդ հար­ցում հիմ­նա­կան վտանգ է հա­մա­րում հենց ՀԱԵ-ն: Այ­սինքն, Փա­շա­զա­դեի ա­սած­նե­րը կա­րե­լի է ձե­ւա­կեր­պել նաեւ այս­պես՝ Հայ­կա­կան պե­տա­կա­նութ­յան վե­րաց­ման հիմ­նա­կան խոչըն­դո­տը ՀԱԵ-ն­ է:

Եվ ա­հա, գործ­նա­կա­նում ան­մի­ջա­պես էլ Նի­կո­լը, կո­ղակ­ցի հետ միա­սին, «ո­րո­շեց», որ ՀԱԵ-ն­ ըն­դա­մե­նը «չու­լան» է: Ու միան­գա­մից էլ ան­ցավ բաց գրո­հի՝ սկսե­լով «դոմ­փե­լուց» եւ հաս­նե­լով Վե­հա­փա­ռի պաշ­տո­նան­կութ­յան թե­մա­յին: Ու հաս­կա­նա­լի է, Նի­կո­լի ուշք­նու­միտքն ի­րա­կա­նում ա­մե­նե­ւին էլ այն չէ, թե ինչ վար­քու­բարք է տի­րում ՀԱԵ-ի ներ­սում: Քա­ղա­քա­կան ի­մաս­տով պատ­կե­րը սա է. կա Ադր­բե­ջա­նից Հա­յաս­տա­նին ուղղ­ված բա­ցա­հայտ սպառ­նա­լիք, ո­րում հիմ­նա­կան թի­րա­խը դարձ­րել են ՀԱԵ-ին: Եվ երբ այդ նույն պա­հին պե­տութ­յան ղե­կա­վար կոչ­վա­ծը, փո­խա­նակ թշնա­մուն պա­տաս­խա­նի, աշ­խար­հով մեկ աղ­մուկ բարձ­րաց­նի, դաշ­նա­կից­նե­րից օգ­նութ­յուն խնդիր, իր հեր­թին է թի­րա­խա­վո­րում ՀԱԵ-ին, ա­պա դժվար թե ո­րե­ւէ ող­ջա­միտ մարդ դրա­նում առն­վազն թշնա­մուն ձայ­նակ­ցի, ու ի­րա­կա­նում հա­մա­ձայ­նեց­ված խաղ չտես­նի:

Այս­պի­սով, ստա­նում ենք նման պատ­կեր. տե­ւա­կան ժա­մա­նակ Նի­կո­լը հա­յաս­տան­յան հան­րութ­յան ու­շադ­րութ­յու­նը տա­նում էր «խաղա­ղութ­յան օ­րա­կար­գի» եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կեղծ օ­րա­կար­գի ուղ­ղութ­յամբ: Ընդ ո­րում, միա­ժա­մա­նակ ծայ­րա­հեղ վատ­թա­րաց­ման հասց­նե­լով երկ­րի անվ­տան­գութ­յան հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րը, այն է՝ տնտե­սութ­յու­նը, դաշ­նա­կից­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, լո­գիս­տի­կա­նե­րը՝ անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում դաշ­նա­կից­նե­րից ա­րագ օգ­նութ­յուն ստա­նա­լու հա­մար, դեռ էն գլխից ոչն­չաց­վեց երկ­րա­պահ հա­մա­կար­գը, ներ­քին մար­տու­նակ տրա­մադ­րութ­յուն­նե­րը՝ ընդ­դեմ ընդ­հա­նուր թշնա­մու, Սփյուռ­քի հետ կա­պե­րը եւ այդ­պես շա­րու­նակ: Հի­մա էլ հասց­վում է հիմ­նա­կան հար­ված­նե­րից մեկը՝ ի դեմս ՀԱԵ-ի: Այն ի­մաս­տով, որ ներ­կա պա­հին ե­կե­ղե­ցին միակ կա­ռույցն է, ո­րը կա­րող է ոչ միայն ներ­քին, այլ ար­տա­քին թշնա­մու դեմ միաս­նա­կան ճա­կատ ստեղ­ծել՝ կազմ­ված հա­յաս­տան­յան հան­րութ­յու­նից, Սփյուռ­քից եւ դաշ­նա­կից­նե­րից: Ու այս նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում թշնա­մին շա­րու­նա­կում է ա­րա­գո­րեն զին­վել, Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կա­բար շրջա­պա­տել ռազ­մա­կան հա­մա­կար­գե­րով (ո­րի վեր­ջին դե­տալ­նե­րից մեկն էլ Լա­չի­նի օ­դա­նա­վա­կա­յանն է), ընդ­լայ­նել եւ հա­մա­կար­գել դաշ­նա­կից­նե­րի հետ կա­պե­րը եւ այդ­պես շա­րու­նակ:

­Մի խոս­քով, բա­զում այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, որ Նի­կո­լի կա­ռա­վար­ման ա­մեն մի ա­վե­լորդ օ­րը նոր հար­ված է Հա­յաս­տա­նի հա­մար, թե­րեւս հաս­կա­նում են բո­լո­րը:

ԻՆՉՈ՞Ւ ՀԻՄԱ

­Սա­կայն գանք մյուս հար­ցին. իսկ ին­չո՞ւ հենց հի­մա ձեռ­նարկ­վեց վեր­ջին՝ ՀԱԵ-ի դեմ ուղղ­ված այս ար­շա­վան­քը: Մեկ դե­տալ միան­գա­մից կա­րե­լի է ընդգ­ծել. գա­լիք տա­րի ընտ­րութ­յուն­ներ են եւ, ան­կախ ցան­կա­ցած զար­գաց­ման տար­բե­րա­կից, Նի­կոլն իր ներ­կա մո­նո­պոլ դիր­քը պա­հե­լու հնա­րա­վո­րութ­յուն գործ­նա­կա­նում չու­նի: Նա, ի­հար­կե, դա բո­լո­րից էլ լավ է հաս­կա­նում, հաս­կա­նում են նաեւ Ադր­բե­ջա­նում եւ Թուր­քիա­յում. ըստ ա­մե­նայ­նի, Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում ի­րո­ղութ­յուն­ներ են փոխ­վե­լու: Ըստ այդմ, ե­թե պետք է ինչ-որ բան ա­նել, ու­րեմն դա ար­վե­լու է մին­չեւ այդ փո­փո­խութ­յուն­նե­րը:

Երկ­րոր­դը, որ ոչ պա­կաս, մի­գու­ցե էլ ա­վե­լի կա­րե­ւոր է: Այն է՝ փոխ­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լանդշա­ֆ­տը: Այն գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք ըն­թա­նում են ռուս-ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յամբ, եր­կու ա­մե­նա­հա­վա­նա­կան ելք ու­նեն՝ կա´մ գ­նում են Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի, կա´մ Թ­րամ­փի ա­սած՝ «աշ­խար­հը ազ­դե­ցութ­յան ե­րեք գո­տու բա­ժա­նե­լու» տար­բե­րակն է: Բ­րի­տա­նա­ցի­նե­րը, ճիշտ է, կա­տա­ղած են, հայ­տա­րա­րում են զին­վե­լու մա­սին: Բայց աշ­խար­հի ա­ռա­ջա­տար բա­նակ­նե­րից մե­կը դառ­նա­լու հա­մար, ինչ­պի­սին էր Բ­րի­տա­նիան 80 տա­րի ա­ռաջ, պետք է ստեղ­ծել հի­պեր­ձայ­նա­յին հրթի­ռա­յին հա­մա­կարգ եւ գո­նե մի 1000-ի չափ մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ կու­տա­կել, այն է՝ գո­նե մի 10 տա­րի ժա­մա­նակ: Ե­թե ան­գամ հա­ջող­վի, մեկ է, է­լի դա տե­ղա­վոր­վում է նշված եր­կու տար­բե­րակ­նե­րի մեջ՝ ա­վե­լի հա­վա­նա­կան դարձ­նե­լով Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի տար­բե­րա­կը: Ս­րան դեռ կհաս­նենք: Մինչ այդ, ֆիք­սենք՝ այս պա­հին հատ­կա­պես մեծ է «աշ­խար­հը ազ­դե­ցութ­յան ե­րեք գո­տու բա­ժա­նե­լու» տար­բե­րակը, ո­րը են­թադ­րում է, որ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը կմնա ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան գո­տում: Ընդ ո­րում, դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ շատ ա­րագ, ընդ­հուպ՝ այս տար­վա ըն­թաց­քում, ո­րի դեպ­քում Նի­կո­լի փոխ­վել-չփոխ­վելն ան­գամ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով ո­րե­ւէ դեր չի ու­նե­նում. տա­րա­ծաշր­ջա­նի կա­ռուց­վա­ծը ո­րո­շո­ղը մնում է Մոսկ­վան:

­Սա, ի­հար­կե, Ա­լիե­ւի հա­մար լուրջ մտա­ծե­լու հարց է: Բանն այն է, որ Մոսկ­վա­յում ներ­կա­յումս գե­րիշ­խում է ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում ե­ղած ստա­տուս-քվո­յի վե­րա­դար­ձը, ո­րը մաս­նա­վո­րա­պես են­թադ­րում է ար­ցա­խա­հա­յերո­վ բնա­կեց­ված Ար­ցախ: Ընդ ո­րում, մի շարք պա­րա­մետ­րեր դեռ էն գլխից էին դա ձեռն­տու սցե­նար դարձ­րել Մոսկ­վա­յի հա­մար: Ու դրան էլ գու­մար­վում են նոր փաս­տարկ­ներ: Մաս­նա­վո­րա­պես, այն հա­կա­ռու­սա­կան կեց­ված­քը, ո­րը ներ­կա փու­լում ստանձ­նել է Ա­լիե­ւը, Ռու­սաս­տա­նում ազ­դե­ցութ­յուն հա­վա­քող ազ­գայ­նա­կան դաշ­տի մոտ եր­բեմ­նի դաշ­նակ­ցի կեր­պա­րից նրան վե­րա­ծում են թշնա­մու կեր­պա­րի, եւ այդ մի­տու­մը բա­ռա­ցիո­րեն աչ­քի ա­ռաջ խո­րա­նում է:

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՓԱԿԵԼ

Ա­հա այս ֆո­նին կա­րե­լի է հի­շեց­նել Փա­շա­զա­դե­ի ար­տա­հայ­տութ­յու­նն­երից մե­կը եւս: Մե­ղադ­րե­լով ՀԱԵ-ին, նա հա­սավ նաեւ նման մտքի. «Ղա­րա­բա­ղում ստեղծ­վել է Ար­ցա­խի թե­մը, իսկ Ռու­սաս­տա­նում՝ Նոր Նա­խիջ­եւա­նի թե­մը…»: Ու ին­չո՞ւ է նա միաց­նում այդ եր­կու թե­մե­րը:

Այն, որ ա­լիեւ­յան այս գրո­հը սկսվեց Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի շրջա­գա­յութ­յան ֆո­նին, ի­հար­կե, դժվար թե պա­տա­հա­կան լի­նի: Խոս­քը Վե­հա­փա­ռի նա­խա­ձեռ­նութ­յամբ՝ Ե­կե­ղե­ցի­նե­րի հա­մաշ­խար­հա­յին խորհր­դի կող­մից Շ­վեյ­ցա­րիա­յում կազ­մա­կերպ­ված «Կ­րո­նա­կան Ա­զա­տութ­յուն․ հայ­կա­կան հոգ­եւոր, մշա­կու­թա­յին եւ պատ­մա­կան ժա­ռան­գութ­յան պահ­պա­նու­մը Ար­ցա­խում» խո­րագ­րով մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վի մա­սին է: Սա ու­նե­ցավ մեկ հիմ­նա­կան ազ­դակ՝ ՀԱԵ-ն Ար­ցա­խը հա­մա­րում է բռնա­զավթ­ված, ար­ցա­խա­հա­յութ­յա­նը՝ բռնի հայ­րե­նազրկ­ված, եւ այդ հար­ցը պա­հում է ա­ռա­ջին պլա­նում: Ի դեպ, մինչ այդ էլ Վե­հա­փառն այ­ցե­լեց Մինսկ՝ այն­տեղ ա­ռա­ջին Հայ ե­կե­ղե­ցու օծ­ման ա­ռի­թով, եւ, ըստ ա­մե­նայ­նի, ոչ միայն:

Եվ ա­հա, երբ այս այ­ցից ըն­դա­մե­նը եր­կու-ե­րեք օր անց Փա­շա­զա­դեն սկսում է հար­ձա­կու­մը ՀԱԵ-ի վրա՝ հա­տուկ ընդգ­ծե­լով Ար­ցա­խի եւ Նոր Նա­խիջ­եւա­նի թե­մե­րի ա­նուն­նե­րը (­Ռու­սաս­տա­նի  եւ Նոր Նա­խիջեւա­նի Հա­յոց թե­մի ա­ռաջ­նորդ Տ. Եզ­րաս ար­քե­պիս­կո­պոս Ներ­սիս­յա­նը մաս­նակ­ցում էր այդ այ­ցին), ա­պա այս ա­մե­նը հա­զիվ թե պա­տա­հա­կա­նութ­յուն լի­ներ:

Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով ստա­նում ենք մո­տա­վո­րա­պես նման պատ­կեր: Նի­կոլն իր իշ­խա­նութ­յան ողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­մեն ինչ ա­րեց, որ Ար­ցա­խում հայ չմնա, եւ դրա հան­գու­ցա­լու­ծու­մը դար­ձավ Պ­րա­հա­յում ա­րեւմտ­յան գլո­բա­լիստ­նե­րի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յամբ նրա կող­մից Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լը: Ու հի­մա էլ, հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ա­ռաջ տա­նե­լով «խա­ղա­ղությ­ան պայ­մա­նա­գիր» կոչ­ված սցե­նա­րը, կա­րող են նաեւ այդ մա­կար­դա­կով հաս­տա­տել Ար­ցա­խի այդ կար­գա­վի­ճա­կը: Բայց դա բե­րել է խնդիր­ներ, ո­րոնք լու­ծել չի կա­րող: Այդ թվում՝ կա հար­յուր հա­զա­րի կար­գի ար­ցա­խա­հա­յութ­յուն, որն այդ­պես էլ չի փո­խում քա­ղա­քա­ցիութ­յու­նը՝ պա­հե­լով Ար­ցա­խի ժա­ռան­գոր­դի կար­գա­վի­ճա­կը: Փաստ, ո­րը կդառ­նա  օ­րա­կար­գա­յին, ե­թե դրա թի­կուն­քին հա­մա­պա­տաս­խան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուժ կանգ­նի: Իսկ նման ուժ, ի­հար­կե, կա­րող է դառ­նալ Ռու­սաս­տա­նը հենց այն պա­հին, երբ տա­րա­ծաշր­ջա­նա­յին վե­րահս­կո­ղութ­յու­նը կվերց­նի: Իսկ մինչ այդ, այս գոր­ծըն­թա­ցի մեջ է մնում Հա­յոց ե­կե­ղեցին, ո­րը, ի տար­բե­րութ­յուն Նի­կո­լի, ի լուր աշ­խար­հի խո­սում է ինչ­պես Ար­ցա­խի, այն­պես էլ՝ ար­ցա­խա­հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րից: Պետք է այս խնդիրը վե­րաց­նել, այ­լա­պես այն հե­տե­ւո­ղա­կան ծրա­գի­րը, ո­րը 2018թ.-ից ա­ռաջ են տա­նում, չգի­տես ինչ վեր­ջա­բա­նի կհաս­նի: Իսկ դրա տար­բե­րակ­նե­րից է կա´մ Ա­լիե­ւի բա­ցա­հայտ ներ­խու­ժու­մը Հա­յաս­տան, ո­րը մեծ հարց է, թե ինչ ա­վարտ կու­նե­նա, կա´մ, որ կա­րո­ղա­նան Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նաց­նել Կա­թո­ղի­կո­սի փո­փո­խութ­յուն: Եվ այն, որ Նի­կո­լը, թեժաց­նե­լով ե­կե­ղե­ցու թե­ման, հա­սավ հենց դրան՝ Կա­թո­ղի­կո­սին փո­խե­լու «գա­ղա­փա­րին», պա­տա­հա­կան չէ: Այլ հարց է՝ ինչ­պե՞ս:






Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի դիմացbanksnews. Վարկառուների թվաքանակն աճում է. Ի՞նչ են փաստում թվերը:ՇՏԱՊ. Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքումԱյաթոլլա Խամենեին կոչով դիմել է մահմեդական երկրներինԵվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումըՓաշազադեն Կաթողիկոս Գարեգին Բ–ին մեղադրել է «քաղաքական դեր» ստանձնելու մեջԵվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի՝ եվրոյին անցնելու պատրաստվածությունըՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարԱյսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրևԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 10 մարզերում«Հրապարակ». Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին«Իրավունք». Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարին«Ժողովուրդ» . «Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսիԱլիևը համակարգված կերպով փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ռուսական աղբյուրՌուսասկան «Իսկանդերը» Կիևի մոտակայքում ոչնչացրել է ամերիկյան Patriot-ը (Տեսանյութ)Հզոր պայթյուն է տեղի ունեցել Բրյանսկի օդանավակայանում (Ֆոտո)Գիշերային հարձակման ժամանակ ռուսները հզոր հարվածներ են հասցրել նաեւ Տերնոպոլին (Տեսանյութ, ֆոտո)«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ականների քծնանքներին ի պատասխան` սառը ցնցուղի էֆեկտ է կիրառել«Ժողովուրդ». 5 վարչության պետ, 10 քննիչ. ՀԿԿ-ում կադրային ջարդը շարունակվում է«Հրապարակ». Արարատ Միրզոյանը չի հաղթահարում հոգեբանական վախերը«Իրավունք». Փաշազադեն ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա. բացառիկՌուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել ուկրաինային. Կիեւում այրվում է ջերմաէլեկտրակայանը (Ֆոտո, տեսանյութ)Երդվյալ բարեկամներ Թրամփը եւ Մասկը վերածվում են երդվյալ թշնամիներիԱկանատեսներն անհայտ օբյեկտներ են ֆիքսել Ղազախստանի և Ռուսաստանի երկնքում (Տեսանյութ, ֆոտո)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակԳժի հերթական գույժը չուշացավ. Ալլա ՀակոբյանՔիթդ ամեն տեղ մի՛ խոթիր, զզվացրել ես դու բոլորին, ժամանակն է՝ կնկադ վերցրու, թող ու գնա. Ա. ՀակոբյանԽաչատուր Սուքիասյանը' ՄոնակոյումՍպերցյանը` մրցաշրջանի ավարտին իր և Մխիթարյանի երկխոսության մասին(տեսանյութ)Ջոն վան’տ Սխիպը` Հայաստանի հավաքականի հայտացուցակում չընդգրկված ֆուտբոլիստների մասինԵս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, Վեհափառն էլ ազգընտիր չէ. ՔՊ խմբակցության պատգամավորՆա չէր կարող առանց ինձ հաղթել նախագահական ընտրություններում, ինչպիսի՜ երախտամոռություն. Մասկը պատասխանել է ԹրամփինԱդրբեջանական կողմը կատաղած է, վտանգն՝ իրական. Գրիգորի ԱյվազյանԵկեղեցին եվս պետք է ինչ-որ դրսեւորում ունենա հրապարակային քարոզչական պայքարի մեջ. Վարդան Խաչատրյան ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի նիստՆիկոլին չե՞ն բացատրել, որ ամեն մարդ ըստ սեփական սառնարանի պարունակության է սոցիալական վիճակի մասին կարծիք կազմում.Armenian infoՎրաստանը 52 հայկական բեռնատարների թույլատրել է հատել սահմանըՀայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 3%-ով։«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը ընկալում ենք որպես uպառնալիք ՀՀ-ի նկատմամբ. Արարատ ՄիրզոյանԳերիների հարցն ամենացավոտն է, որտեղ կառուցողական զրույց չի ստացվում Բաքվի հետ, ուրախ լուր չկաԵրևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակ«Գրանդ Քենդի»-ի մի քանի տեսակի պաղպաղակներում խախտումներ են արձանագրվել․ ընկերության առանձին գործառույթը կասեցվել էՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոզա Դավթյանի նոր տեսահոլովակը շփոթմունք է առաջացրել հանրության մոտ՝ հղիության մասին ենթադրությունների պատճառովԻնքնախոստովանվեց 2018թ․ իշխանազավթման գլխավոր նպատակներից մեկը. Արտակ ԶաքարյանՀՀ ՊՆ-ն հայտարարում էՍոցիալական հարթակներում ձայնը նմանակելով գումար են խնդրում. խարդախության նոր տեսակ (վիդեո)Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top