Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

«ԵՐԲ ԻՄԱՑԱ, ՈՐ ՄՐՑԱԿԻՑՍ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է, ՄՏԱԾՈՒՄ ԷԻ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆ

Սպորտ

Հայաստանի Ավանդական ուշու - սանդայի հավաքականի մարզիկները 19 մեդալ /11 ոսկե, 4 արծաթե ու 4 բրոնզե /են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում կայացած Ավանդական ուշու - սանդայի Եվրոպայի 8-րդ առաջնությունում։ Մեր երկրի պատվիրակությունը թիմային հաշվարկում գրավել է առաջին պատվավոր տեղը։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել ոսկե մեդալակիր, երիտասարդների կազմում հանդես եկած, պատանիների Եվրասիայի գավաթի չեմպիոն ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Էրիկ ։Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի կապակցությամբ։

- Շատ շնորհակալ եմ ։Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Առաջին մենամարտում պայքարում էի ադրբեջանցի մրցակցի դեմ, նրան կարողացա հաղթել 2։1 հաշվով։ Երբ իմացա, որ ադրբեջանցի է լինելու մրցակիցս, մտածում էի միայն հաղթանակի մասին, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Բնական է, լարվածություն առաջացավ ինձ մոտ, քանի որ մեզ համար թշնամի երկրից էր մրցակիցս։ Շատ ուրախացա ու հպարտության զգացողություններ ունեցա, երբ հաղթեցի նրան։ Հաջորդ մենամարտում էլ չեխ մարզիկին եմ պարտության մատնել 2։0 հաշվով։ Ավանդական ուշու - սանդան համարվում է չինական մարտարվեստ։ Վերջին տարիներին մեր երկրում այն բավականին մեծ զարգացում ունի։

- Էրիկ, հետագա ծրագրերը որոնք են։

- Հաջորդ մրցաշարը կլինի Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարը։

- Շնորհակալություն, Էրիկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ