Պուտինը չի հանդիպի Զելենսկու հետ. «Ո՞վ է ընդհանրապես բանակցում ահաբեկիչների հետ» (Տեսանյութ)
ՄիջազգայինՊուտինը հավաքել է կառավարությանը՝ լսելու ուկրաինական կողմի հետ բանակցությունների մասին եւ վերջին օրերի հայտնի իրադարձութունների զեկույցները: Հանրագումարում, ՌԴ նախագահը հնչեցրել է հետեւյալ մտքերը.
Կիևի ռեժիմը, որն արդեն իսկ անօրինական է, վերածվում է ահաբեկչական կազմակերպության։
Կիևի հովանավորները ահաբեկիչությանը ֆինանսավորողներ են։
Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում և նահանջում է ամբողջ առաջնագծի երկայնքով, ուստի փորձում է ահաբեկել Ռուսաստանի Դաշնությանը ահաբեկչական հարձակումներով։
Մոսկվան զարմացած չէ Կիևի կողմից մարդասիրական պատճառներով 2-3 օրով հրադադարից հրաժարվելուց։
Կիևի ռեժիմին «խաղաղություն ընդհանրապես պետք չէ», քանի որ դա կնշանակեր իշխանության կորուստ նրանց համար։
Ռազմական գործողությունների դադարեցումը Կիևի կողմից կօգտագործվի հարկադիր զորահավաքի, զենքի մատակարարման և ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար։
Պուտինը հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի հետ ամենաբարձր մակարդակով։ «Ո՞վ է ընդհանրապես բանակցում ահաբեկիչների հետ»,- ասել է նա։
Եթե սարան ավելացնենք, որ Զելենսկին անիմաստ է համարել հետագա բանակցությունները, կնշանակի, որ պետք է սպասել ռազմական գործողությունների կտրուկ խորացման:
Մանրամասները` տեսանյութում:
Տե´ս նաեւ t.me/iravunk/52311