Պետք է, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. Ի՞նչ նկատի ունի Դանիելյանը Պուտինը պատրաստ է հրահանգել ընտրությունների օրը չհարվածել Ուկրաինային. Պեսկով Նույնիսկ Արամ Զավենիչը չի վստահում Արեւմուտքի խոսքերին Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան 500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում

Եղբայրները վիճել, ապա ծեծել են 12 տարեկան տղային

Քրեական

Մայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Օձունի ֆուտբոլի դաշտում անչափահասի են ծեծի ենթարկել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 55-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 16։00-ից մինչև 19։30-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի բնակիչներ 11- և 9-ամյա եղբայրները Օձուն գյուղի ֆուտբոլի դաշտում անհիմն վիճաբանել են իր 12-ամյա որդու հետ, քաշքշել վերջինիս, պատռել հագին եղած հագուստը, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու համար։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության բաժին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ