Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի
Հասարակություն
Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։
Նշվում է, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։
«Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։
Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ;