Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է, Նաիր Տիկնիզյանինը` մնացել անփոփոխ
Սպորտ
Ռուսաստանի նորընծա չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 5 միլիոն եվրոյով, հաղորդում է Transfermarkt-ը, որը վերանայել է ռուսական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները մրցաշրջանի ավարտից հետո։
Էդուարդ Սպերցյանը եւ «Զենիթի» վինգեր Լուիս Էնրիկեն Ռուսաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստներն են՝ 25 միլիոն եվրո։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի 26-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
