Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Երբ Սորոսի բեմից հարձակում են գործում Սուրբ Սեղանի վրա

Մշակութային

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ հոգեւորականների դեմ արդեն օրեր շարունակ իրականացվող իշխանական «դիվերսիային», որն ուղեկցվում է զրպարտություններով, վիրավորանքներով, միացավ նաեւ Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի «դասախոս», Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Դե, իհարկե, որտեղ մի կեղտոտ թեմա, կրակին յուղ լցնողը Բաբայանը պետք է լինի, դրա համար էլ թերեւս Փաշինյան ընտանիքին պատկանող լրատվականի «սիրելի հերոսն» է:

Ի՞նչ է ասում նա: Խելացի դեմքի արտահայտությամբ հայտարարում է, թե եկեղեցու դերը մարդու ճանապարհը դեպի Աստված ցույց տալն է, մինչդեռ այսօր նույն եկեղեցին զբաղված է հազարումի գործով, բայց ոչ այս առաքելությամբ:

Վերջին օրերին այնքան զրպարտչական քարեր են նետվել եկեղեցու ուղղությամբ, որ անգամ նման բովանդակությամբ ելույթներին հակադարձելն է դարձել անիմաստ: Բայց չենք կարող չանդրադառնալ նրան, թե ով ինչից է խոսում, եւ ինքն իր գործունեությամբ ինչով է զբաղված:

Նույնիսկ եթե արհեստական բանականությանը հարցնես, կասի, որ Տիկնիկային թատրոնի առաքելությունը երեխաներին ծանոթացնելն է արվեստին, օգնելը ձեւավորել ճաշակ, պատկերացումներ բարու եւ չարի մասին, այն հաճախ պետք է բեմադրի ազգային հեքիաթներ ու ժողովրդական պատմություններ՝ դաստիարակելով հայրենասիրություն ու պահպանելով մշակութային ինքնությունն ու ավանդույթները։ Իսկ ի՞նչ ունենք իրականում` մի մշակութային օջախ, որտեղ գեղարվեստական ղեկավարը զբաղված է հազարումի գործով, բայց ոչ իր բուն առաքելությամբ: Կամ էլ իր հազարումի գործն այնքան ցցուն է, որ բուն առաքելությունն էլ մնում է աննկատ ու լուսանցքում:

Այսպիսով՝ եկեղեցականների վարքն ու բարքն է այսօր քննում մի անձ, որը 2019 թվականին Տիկնիկային թատրոնի տանիքի ներքո որոշել էր թույլ տալ, որ գեյ-շոու ցուցադրվի, «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ներկայացվի: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի մի խմբի՝ համերգի համար: Ժամանակին նույնիսկ մշակութային կուլիսներում կատակում էին. «Այս անգամ է՞լ Բաբայանը չի ուսումնասիրել, թե ում է դահլիճ տրամադրում»: Ամեն անգամ պատճառաբանությունը նույնն էր, Բաբայանն էլ` անուղղելի:

Նույն Ռուբեն Բաբայանն էր մեծ ոգեւորությամբ սատարում «Ոսկե ծիրան» կինոփառատոնում տեղ գտած համասեռամոլների մասին պատմող երկու ֆիլմերին: Էլ չասենք, թե նա ժամանակին ինչպիսի մտքեր է արտահայտել թուրքին ու ադրբեջանցուն ներելու մասին: Եվ, ի վերջո, նա էր տարիներ շարունակ Սորոսի պետականաքանդ գործունեությունն արդարացնող ու գովերգող առաջամարտիկը եւ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի անդամը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ: Իսկ արդեն 2022 թվականից Սորոսի հիմնադրամի հենքի վրա ստեղծված՝ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» (ԺԶՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Ի դեպ, վերադառնալով Ռուբեն Բաբայանի կողմից եկեղեցու հասցեին հնչեցրած դատողություններին՝ անդրադառնանք նրա այն մտքին, թե՝ եկեղեցին քահանայի սեփականությունը չէ, որ չընդունի այս կամ այն անձին, նույնն է՝ բժիշկը ասի՝ «նիկոլականին» չեմ ընդունում: Հիմա հարց՝ իսկ եթե այդ «նիկոլականը» հայհոյի, քարեր նետի բժշկի վրա, նրան մեղադրի սրբապղծության եւ մանկապղծության մեջ, ի՞նչ պետք է անի Հիպոկրատին երդում տվածը: Կամ՝ լավ, հոգեւորականն ու բժիշկն էլ մի կողմ, որքան էլ Տիկնիկային թատրոնն իր սեփականությունը չէ, Բաբայանը թույլ կտա՞ թատրոն ներխուժել դերասանին հայհոյողին ու վիրավորողին, ներկայացման բնականոն ընթացքը խաթարողին: Իսկ գուցե պետք չէ՞ լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Թեպետ այս ամենում Բաբայանը մեղք չունի, ինչպես ասում են՝ «կուզիկին միայն գերեզմանը կուղղի», մեղավորը թատերական հանրույթն է, որն իր շարքերում հանդուրժում է իրեն, չի հակադարձում, լռում է…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված