Իսրայելը հարվածել է Սիրիայի
Միջազգային
Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող սիրիական ռեժիմի զինատեսակներին՝ ի պատասխան արաբական հանրապետության կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Ըստ այդմ՝ երեքշաբթի օրը Սիրիայի տարածքից արկեր են արձակվել Իսրայելի ուղղությամբ։
«Սիրիական վարչակարգը կշարունակի պատասխանատվություն կրել հետևանքների համար այնքան ժամանակ, քանի դեռ իր տարածքից շարունակվում են թշնամական գործողությունները», - նշվում է հայտարարության մեջ։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները երկրի տարածքին հանգեցրել են «զգալի մարդկային և նյութական կորուստների»։
«Մամուլի ծառայությունը խստորեն դատապարտել է Դարաա նահանգի գյուղերի և բնակավայրերի իսրայելական գնդակոծությունները», - սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը մեջբերում է նախարարության հայտարարությունը։