Հայաստանում գործազրկության մակարդակն աճել է
Տնտեսություն
«2024 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը, նախորդ տարվա նկատմամբ, աճել է 1.5 տոկոսային կետով՝ կազմելով 13.9 տոկոս»,- ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ միջին ամսական անվանական աշխատավարձը, նախորդ տարվա նկատմամբ, աճել է 6.4 տոկոսով՝ կազմել է 287 հազար դրամ, այդ թվում՝ պետական հատվածում 224 հազարա դրամ, ոչ պետական՝ 311 հազար դրամ։
«Իսկ իրական աշխատավարձը 0.3 տոկոս գնաճի պայմաններում աճել է 6,1 տոկոսով, այսինքն քաղաքացիների, ովքեր աշխատում են, իրական եկամուտը ավելացել է 6.1 տոկոսով»,- ասաց Հովհաննիսյանը։