Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին «Իրավունք». ՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին

Արցախի նախագահը հարցաքննվում է թվով երեք վարույթների շրջանակներում․ մանրամասներ

Իրավական

2023թ.-ի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի ողջ բնակչությունը տեղափոխվել է ՀՀ, ՀՀ իրավապահ մարմինների, մասնավորապես ՔԿ-ի կողմից տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել են տարբեր վարույթներ։ Թվով երեք վարույթների շրջանակներում Արցախի նախագահը հարցաքննվում է. ՔԿ-ի մոտ լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Սամվել Շահրամանյանի փաստաբան փաստաբան Ռոման Երիցյանը։

 

Ըստ փաստաբանի՝ նախաձեռնված է պատերազմի ժամանակ թշնամուն ռազմաթերք հանձնելու և պատերազմի ժամանակ զինվորական անփութության քրգործի շրջանակներում։

 

Թե ինչ բովանդակությամբ հարցեր է հնչեցվում և ինչ պատասխաններ են տրվում՝ Սամվել Շահրամանյանի փաստաբանը նախաքննության գաղտնիքից ելնելով չմանրամասնեց։

 

Նա միայն նշեց, որ ըստ հրապարակումների՝ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

 

«Ցանկանում եմ պարտադիր նշել, որ Սամվել Շահրամանյանն այսպիսի ինտենսիվությամբ հարցաքննություններից երբեք չի խուսափել, լինելով գերզբաղ»,-ասաց փաստաբանը։ 

 

Ըստ նրա՝ Շահրամանյանի հարցաքննությունները վերջին երկու շաբաթվա ընթացքում 4-րդ անգամն է և Արցախի նախագահն ունի բացառապես վկայի կարգավիճակ։

 

Փաստաբանը նաև մտահոգությունը հայտնեց, որ թեև քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

 

«Կարող եմ ընդամենը հայտարարել վարույթ իրականացնող մարմնի բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ այս վարույթը կրում է նաև պատմական բնույթ, այսինքն՝ ՀՀ-ն ի դեմս գուցե նաև ՔԿ-ի փորձում է պարզել իրողությունը և ավելի շատ ինֆորմացա ձեռք բերել, թե ինչ է տեղի ունեցել կամ ոչ, գուցե պատմության մաս դարձնելու նպատակով»,-ասաց նա։

 

Փաստաբանը նշեց, որ այս պահի դրությամբ Շահրամանյանի ինտենսիվ հարցաքննությունենրում քաղաքական նկատառումներ չի տեսնում՝ հաշվի առնելով գործի ծավալից։ 

 

Հաջորդ հարցաքննությունը տեղի կունենա հունիսի 6-ին։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ