Հարավային Կորեան Թրամփին կփոխարինի Պուտինով
Միջազգային
Հարավային Կորեայի նոր իշխանությունները կարող են փոխել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ ։ Այս մասին հայտարարել է պրոֆեսոր Չժե Սուն Հունը, փոխանցում է Ria Novosti-ն։
«Նոր կառավարությունը, հավանաբար, կփորձի փոխել ՌԴ-ի նկատմամբ արտաքին քաղաքականությունը և վերականգնել ռուս-հարավկորեական հարաբերությունները», - ասել է նա:
Պրոֆեսորը նշել է, որ իշխանության եկած Դեմոկրատական կուսակցությունն ավանդաբար ձգտում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության և կարծում է, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի շահերը միշտ չէ, որ համընկնում են: