Ադրբեջանը սկսել է ռազմական ոլորտում համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

Ադրբեջանի զինված ուժերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համատեղ վարժանք են անցկացրել պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև «Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի» շրջանակներում։ Այս մասին հայտնում է Report-ը՝ երկրի ռազմական գերատեսչությանը հղումով։
Դասընթացի թեման գործողությունների պլանավորման գործընթացն է։ Բուն միջոցառումը՝ արևմտյան զինվորականների մասնակցությամբ, տեղի է ունեցել Ադրբեջանում։
«Պաշտպանության ազգային համալսարանի Ռազմական խաղերի կենտրոնում անցկացված ուսուցման ընթացքում կազմակերպվում են տեսական և գործնական պարապմունքներ դաշինքում գործողությունների պլանավորման և կառավարման, ինչպես նաև այլ թեմաներով»,- ասվում է հրապարակման մեջ