«Հրապարակ». 2 միլիարդ 600 միլիոն դրամ քամուն են տալիս
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Էջմիածնում նախատեսում են հիմքից քանդել Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի շենքը եւ զրոյից նորը կառուցել։ Նախագիծն արդեն հաստատված է, տենդերը կայացել է, պետական գնումներին մասնակցել է 3 շինարարական ընկերություն։ Նախագծի նախնական արժեքը 2 միլիարդ 600 միլիոն դրամ է։ «Քանդելը շատ թանկ է, հատկապես՝ եթե հիմքից է արվում։
Սակայն գործավարուհին, իմանալով, որ հարցեր ունենք «շեֆին», անջատեց հեռախոսը։ Էջմիածնի համայնքապետարանից եւս փորձել էինք պարզաբանում ստանալ, գրավոր հարցում էին պահանջել եւ մինչ օրս չեն պատասխանել։ Իսկ ԿԳՄՍՆ-ից տրամադրեցին շրջակա միջավայրի նախարարության փորձաքննության եզրակացությունը՝ դպրոցի հետ կապված, որից տեղեկացանք, որ ոչ միայն 6 երկհարկանի մասնաշենքերն են քանդելու, այլեւ «տեխնիկայի տեղաշարժմանը խանգարող» 68 ծառ է հատվելու, որից միայն 17-ը կվերատնկվի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում