ՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետ
Հասարակություն
Աժ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պատգամավոր Հայկ Ցիրունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել օտարերկրացի մի հոգևորականի հետ, վերջինիս ներկայացրել որպես Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Երանելիություն Դանիել։
ՔՊ-ի ներկայացուցիչը, սակայն, պարզվում է՝ ոչ միայն հոգևորականներին է շփոթել, այլև եկեղեցիները՝ բարձրաստիճան կաթոլիկ հոգևորականին ներկայացնելով որպես ուղղափառ։
Իրականում Հայկ Ցիրունյանի հետ լուսանկարում պատկերված անձը ոչ թե Դանիել Պատրիարքն է, այլ Բուխարեստի կաթոլիկ արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս Աուրել Պերքան։ Վերջինս, սակայն, ոչ թե ուղղափառ, այլ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ է ու եկեղեցական այդ դիրքում նշանակվել է Հռոմի պապի կողմից 2019-ին։