Չորս ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններով
Սպորտ
«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է «РБ Спорт»-ը։
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երեք նորեկները` Կալինինգրադի «Բալթիկան», Մոսկվայի «Տորպեդոն» և «Սոչին»։
Երեք ակումբներն էլ մտադիր են նոր մրցաշրջանից առաջ ամրադպնել կազմն ու թիմ հրավիրել Ծառուկյանին։
Ծառուկյանը «Նիժնի Նովգորոդ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 31 խաղում խփել 4 գոլ, կատարել 1 ասիստ։