⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

ՄՈՍԿՎԱՆ ԿԴԻՄԻ՞ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, ԹԵ՞ ԿԲԱՎԱՐԱՐՎԻ «ՕՐԵՇՆԻԿ»-ՈՎ

Միջազգային

Այն, ինչ հու­նի­սի 1-ին տե­ղի ու­նե­ցավ Ռու­սաս­տա­նում, մեղմ կլի­նի ռազ­մա­կան սրա­ցում հա­մա­րե­լը: Ռու­սա­կան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գին հար­վա­ծելն ար­դեն իսկ են­թադ­րում էր ռազ­մա­կան սուր պա­տաս­խան: Սա­կայն ուկ­րաի­նա­կան կող­մը հար­վա­ծեց նաեւ ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան ռմբա­կո­ծիչ­նե­րի օ­դա­նա­վա­կա­յան­նե­րին: Սա ար­դեն նշա­նա­կում է հար­ված մի­ջու­կա­յին հա­մա­կար­գին, այն է՝ պե­տութ­յան ռազ­մա­վա­րա­կան անվ­տան­գութ­յա­նը: Դա բազ­մա­պա­տիկ ան­գամ ա­վե­լի լուրջ է, քան քա­ղա­քա­ցիա­կան գնաց­քին հար­վա­ծե­լը:

ՀԱՐՎԱԾՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՌԴ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

 Թե ինչ է նշա­նա­կում ռու­սա­կան մի­ջու­կա­յին նշա­նա­կութ­յան օբ­յեկ­տին հար­վա­ծե­լը, քա­ղա­քա­գետ Սեր­գեյ Մար­կո­վը մեկ­նա­բա­նեց մի­ջա­դե­պից շատ չան­ցած՝ դա ՌԴ մի­ջու­կա­յին դոկտ­րի­նով՝ մի­ջու­կա­յին զենք կի­րա­ռե­լու թույ­լատ­րե­լի պատ­ճառ է: Ա­վե­լին, ա­ռաջ­նա­յին տե­ղում գտնվող պատ­ճառ: Ի­մաս­տը պարզ է. նման հար­վա­ծը կա­րող է խախ­տել գլո­բալ մի­ջու­կա­յին բա­լան­սը՝ դրա­նից բխող միան­գա­մայն ան­կան­խա­տե­սե­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ա­ռա­վել եւս, որ ռու­սա­կան (եւ ոչ միայն) փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րը միան­գա­մից մատ­նան­շե­ցին Ուկ­րաի­նա­յին՝ որ­պես ի­րա­կա­նաց­նո­ղի եւ Բ­րի­տա­նիա­յին՝ որ­պես այս ա­մե­նի թի­կուն­քին կանգ­նած ու­ժի: Այ­սինքն, խոսքն այս դեպ­քում մեկ այլ մի­ջու­կա­յին եւ ՆԱՏՕ-ին ան­դամ պե­տութ­յան կող­մից ռու­սա­կան մի­ջու­կա­յին տրիա­դա­յի մաս­նի­կի՝ օ­դա­յին մի­ջու­կա­յին ու­ժե­րի դեմ հար­ված է, եւ այդ պա­հին ո­րե­ւէ մե­կը չի կա­րող բա­ցա­ռել, որ հար­վա­ծը նաեւ չէր ուղղ­վի տրիա­դա­յի մյուս եր­կու՝ ցա­մա­քա­յին եւ ծո­վա­յին մաս­նիկ­նե­րին: Ա­ռա­վել եւս, որ դրան նա­խոր­դե­ցին եր­կա­թու­ղա­յին հա­մա­կարգ­ի դեմ աղմ­կոտ հար­ված­նե­րը, ո­րոնք կա­րող էին ըն­կալ­վել` որ­պես հիմ­նա­կան հար­վա­ծից ու­շադ­րութ­յու­նը շե­ղող օ­պե­րա­ցիա­ներ: Հաշ­վի առ­նե­լով, որ միա­ժա­մա­նակ ծա­վալ­վե­ցին խո­սակ­ցութ­յուն­ներ՝ ռու­սա­կան հյու­սի­սա­յին սու­զա­նա­վա­յին խո­շոր բա­զա­յի վրա եւս նման հար­ձակ­ման մա­սին: Ու նման ի­րա­վի­ճակ­նե­րում ռու­սա­կան մի­ջու­կա­յին դոկտ­րի­նը կա­րող էր նաեւ գոր­ծել սահ­ման­ված հրա­հանգ­նե­րին խստիվ հա­մա­պա­տաս­խան:

Այ­սինքն, թեեւ չի խոս­վում, բայց այն, որ այդ հար­ձա­կումն աշ­խարհն ընդ­հուպ մո­տեց­րեց մի­ջու­կա­յին ա­պո­կալիպ­սի­սի շե­մին, դա հաս­տատ է: Ռու­սաս­տա­նը կա­րող էր հենց նույն պա­հին առն­վազն մեկ-եր­կու «փոք­րիկ» տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին լիցք ուղ­ղել դե­պի Ուկ­րաի­նա: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ այս պատ­մութ­յան մեկ այլ էա­կան դե­տալ եւս կա: Այն, որ ուկ­րաի­նա­ցի­նե­րը, թե­կու­զեւ բրի­տա­նա­կան ա­ջակ­ցութ­յամբ, կա­րո­ղա­ցան սո­ղանցք գտնել եւ հար­վա­ծել ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան ա­վիա­ցիա­յին, դա դեռ հար­ցի փոքր կողմն է: Իսկ ա­վե­լի մեծ ի­մաս­տով, սա նշա­նա­կում է մեկ շատ հաստ «կար­միր գիծ» անց­նե­լու նա­խա­դեպ: Մի­ջու­կա­յին ու­ժե­րի հետ նման կա­տակ­նե­րը վտան­գա­վոր են, ա­վե­լին՝ ան­նա­խա­դեպ: Օ­րի­նակ, ռուս­ներն այս պա­տե­րազ­մա­կան թո­հու­բո­հում ան­գամ մեկ հար­ված չեն հասց­րել ուկ­րաի­նա­կան մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րին՝ ա­տո­մա­կա­յան­նե­րին: Հար­վա­ծի փորձ ան­գամ չի ե­ղել ՆԱՏՕ-ա­կան, այդ թվում՝ բրի­տա­նա­կան նման հա­մա­կար­գե­րին: Խո­շոր հաշ­վով, ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան ա­վիա­ցիան հենց այն­պես չէ, որ կանգ­նած էր բաց երկն­քի տակ՝ խո­ցե­լի վի­ճա­կում: Կա ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ պայ­մա­նա­գիր. ստրա­տե­գիա­կան ա­վիա­ցիան պետք է լի­նի փո­խա­դարձ տե­սա­նե­լի եւ վե­րահս­կե­լի: Այն ե­րաշ­խի­քով, որ այն հար­ված­նե­րի չի են­թարկ­վի: Հենց այդ «հաստ կար­միր գիծն» է, որ այ­լեւս չի գոր­ծում: Գու­մա­րած, կա, այս­պես ա­սած, «պա­տաս­խա­նի ի­րա­վունք», ո­րը կոնկ­րետ դեպ­քում նշա­նա­կում է մի­ջու­կա­յին ա­պո­կալիպ­սիս:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐԸ

«­Տաք գլխով» պա­տաս­խան հար­վա­ծը չհա­ջոր­դեց: Բայց նաեւ, դա դեռ չի նշա­նա­կում, որ պետք է տե­ղի ու­նե­ցածն ա­վարտ­ված հա­մա­րել. պա­տաս­խան, միան­շա­նակ, լի­նե­լու է, եւ հարց է, թե ինչ քա­նա­կով եւ տես­քով:

­Թե ին­չու այս ա­մե­նը տե­ղի ու­նե­ցավ, կա­րե­լի է հաս­կա­նալ: Դեպ­քի հա­ջորդ օ­րը Ս­տամ­բու­լում ռուս-ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­ջորդ փուլն էր, ո­րի շրջա­նակ­նե­րում Վա­շինգ­տո­նը բուռն ճնշում­ներ է գոր­ծադ­րում Կիե­ւի վրա: Այն է՝ հա­մա­ձայն­վել ա­ռա­ջադր­ված պայ­ման­նե­րին, այ­լա­պես ԱՄՆ-ն դուրս կգա ուկ­րաի­նա­կան գոր­ծըն­թա­ցից: Բ­րի­տա­նիա­յի հա­մար դա նշա­նա­կում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խո­շոր, կա­րե­լի է ա­սել՝ դա­րա­կազ­միկ պար­տութ­յուն: Այն է՝ ռուս­ներն ի զո­րու են շատ ա­րագ հաղ­թել ա­ռանց ա­մե­րիկ­յան օգ­նութ­յան մնա­ցած ԱՄՆ-ին, հաշ­վի առ­նե­լով, որ Եվ­րո­պան պար­զա­պես ա­մե­րիկ­յան օգ­նութ­յու­նը փո­խա­րի­նե­լու պո­տենց­իա­լը չու­նի: Եվ ե­թե դրան էլ հա­ջոր­դեն ԱՄՆ-ՌԴ գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, այն է՝ աշ­խար­հը ե­րեք հիմ­նա­կան աղ­դե­ցութ­յան գո­տու վե­րա­ծե­լու տես­լա­կա­նը, ո­րի մա­սին Թ­րամփն ար­դեն բա­ցա­հայտ է խո­սում, Բ­րի­տա­նիան այդ դեպ­քում պար­զա­պես կդա­դա­րի որ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծոն գո­յութ­յուն ու­նե­նալ:

Այն, որ այդ հար­ված­ներն ուղղ­ված էին ստամ­բուլ­յան հան­դիպ­ման ձա­խող­մա­նը, ի­հար­կե, Բ­րի­տա­նիա­յին «կյանքն է պար­տադ­րում»: Ա­վե­լին, նման ծայ­րա­հեղ քայ­լի հաս­նե­լը հու­շում է, որ այլ մի­ջոց­ներ պար­զա­պես չեն մնա­ցել: Մ­յուս կող­մից, դա բնա­կան է, Մոսկ­վա­յում եւս շատ լավ են հաս­կա­նում, ա­սենք նաեւ Վա­շինգ­տո­նում: Եվ այն, որ պետ­քար­տու­ղար Ռու­բի­նոն շտա­պեց կապ­վել Լավ­րո­վի հետ, Ս­պի­տակ տունն էլ հա­վաս­տիաց­րեց, որ ի­րենք ո­րե­ւէ տե­ղե­կութ­յուն չեն ու­նե­ցել նման հար­ձակ­ման մա­սին, գա­լիս է հու­շե­լու, որ հար­վա­ծը մի կող­մից էլ պետք է հա­մա­րել Թ­րամ­փին ուղղ­ված: Վեր­ջա­պես, որ Մոսկ­վան, պա­տաս­խան հար­վա­ծի փո­խա­րեն, իր պատ­վի­րա­կութ­յու­նը գոր­ծու­ղեց Ս­տամ­բուլ, նո­րից խո­սում է ի­րա­վի­ճա­կի ռեալ գնա­հատ­ման մա­սին. «տաք գլխով» պա­տաս­խա­նը հենց այն սցե­նա­րը կլի­ներ, որն ա­մե­նա­շա­տը ցան­կա­նում են Լոն­դո­նում:

­Բայց որ պա­տաս­խան լի­նե­լու է, վստահ են նաեւ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը. «Մենք սպա­սում ենք պա­տաս­խա­նի` «Օ­րեշ­նի­կի» հար­ված­նե­րի տես­քով։ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան մի­ջու­կա­յին անվ­տան­գութ­յա­նը հասց­ված հար­վա­ծը Կ­րեմ­լը կա­րող է դի­տար­կել որ­պես ի­րենց անվ­տան­գութ­յան վրա հար­ձա­կում եւ բարձ­րաց­նել խա­ղի նշա­ձո­ղը։ Ա­վե­լին, Ուկ­րաի­նա­յի անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յու­նը ճա­նա­չել է հար­ձա­կում­նե­րը, ին­չը Կ­րեմ­լին ի­րա­վունք է տա­լիս ցան­կա­ցած ցու­ցադ­րա­կան պա­տաս­խա­նի։
Ըստ լու­րե­րի՝ Կ­րեմ­լը շտապ նիստ է անց­կաց­րել, ո­րը ոչ մի լավ բան չի բե­րի Ուկ­րաի­նա­յին։ Ո­րոշ­վել է կոշտ պա­տաս­խան տալ Կի­եւին: Հար­վա­ծը կլի­նի ցու­ցադ­րա­կան։ Այ­սօր նրանք կո­րո­շեն, թե որ թի­րախ­նե­րին հար­վա­ծել։

Ա­վե­լին, լու­րեր են շրջա­նառ­վում, որ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նը կա­րող է պաշ­տո­նա­պես պա­տե­րազմ հայ­տա­րա­րել Ուկ­րաի­նա­յին։ Ո­րոշ­վել է նաեւ, որ ԿԺԴՀ զին­վո­րա­կան­նե­րը կմաս­նակ­ցեն ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին։ Մեր բո­լոր աղբ­յուր­նե­րը վստահ են, որ հա­կա­մար­տութ­յու­նը կսրվի։ Չ­մո­ռա­նանք, որ Կ­րեմ­լը վեր­ջերս փո­խել է իր մի­ջու­կա­յին դոկտ­րի­նը, եւ­ ըստ դրա, այն կա­րող է հա­մար­ձա­կո­րեն մի­ջու­կա­յին պա­տաս­խան տալ Ուկ­րաի­նա­յին, ին­չը նշա­նա­կում է, որ հարցն այն է, թե ինչ կընտ­րի Մոսկ­վան: Բո­լո­րը սպա­սում են Կ­րեմ­լի ար­ձա­գան­քին։ Ըստ լու­րե­րի, այն կլի­նի 72 ժամ­վա ըն­թաց­քում»:

ՈՒՄ ԻՆՉ ԷՐ ՊԵՏՔ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Այդ հե­տաձ­գու­մը, հաս­կա­նա­լի է, կապ­ված էր ստամ­բուլ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հետ: Ի­հար­կե, փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յան մոտ հիմ­նա­կա­նում այն կար­ծիքն է, թե բա­նակ­ցութ­յուն­նե­րի հետ լուրջ հույ­սեր պետք չէ կա­պել: Այս­պես, նա­խօ­րեին Reuters-ը հրա­պա­րա­կեց Ուկ­րաի­նա­յի խա­ղա­ղութ­յան պայ­ման­նե­րը, ո­րոնք լիո­վին հա­կա­սում են Մոսկ­վա­յի կող­մից քա­նիցս հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­ված պայ­ման­ներին։ Եվ ե­թե կող­մե­րի պա­հանջ­նե­րը մի­մյան­ցից 180 աս­տի­ճա­նով տար­բեր­վում են, ա­պա տրա­մա­բա­նա­կան կլի­ներ բա­նակ­ցութ­յուն­նե­րից ո­րե­ւէ բան չսպա­սե­լը: Բայց ե­թե ա­մեն ինչ այդ­քան պարզ լի­ներ, ի՞նչ ի­մաստ կու­նե­նար բա­նակ­ցութ­յուն­նե­րի շե­մին նման մասշ­տա­բա­յին ա­վանտ­յու­րա կազ­մա­կեր­պե­լը: Այ­սինքն, վե­րա­դառ­նում ենք այն կե­տին, թե ի՞նչ են Մոսկ­վան եւ Վա­շինգ­տոնն ակն­կա­լում այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րից, ի­րա­կա­նում ո՞րն է դրանց ի­մաս­տը:

Թ­րամ­փի հա­մար, ի­հար­կե, մեկ գերն­պա­տակ կա՝ ձեր­բա­զատ­վել ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նից, բայց նաեւ չընկ­նե­լով այս ճա­նա­պար­հին գլո­բա­լիստ­նե­րի սար­քած բա­զում թա­կարդ­նե­րի մեջ: Դ­րա ի­դեա­լա­կան տար­բե­րա­կը կլի­ներ Զե­լենս­կուն պար­տադ­րե­լը՝ ստո­րագ­րել ռուս­նե­րի ա­ռա­ջադ­րած ծրագ­րի տակ, եւ այս հար­ցում ո­րո­շա­կի լծակ­ներ, ի­հար­կե, Վա­շինգ­տոնն ու­նի: Բայց ե­թե այս տար­բե­րա­կը չաշ­խա­տի, ա­պա ստամ­բուլ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը ռեալ հիմք են, որ Թ­րամ­փը, կող­մե­րին մե­ղադ­րե­լով, թե չեն ցան­կա­նում պայ­մա­նա­վոր­վել, հայ­տա­րա­րի, որ «ձեռ­քե­րը լվա­նում է»: Ա­ռա­վել եւս, որ Ռու­սաս­տա­նի մի­ջու­կա­յին հա­մա­կար­գին հասց­ված ուկ­րաի­նա­կան հար­ված­նե­րը Թ­րամ­փի հա­մար դառ­նում են շատ լավ բա­ցատ­րութ­յուն նման տար­բե­րա­կով. ե­թե ա­ռանց մեզ նման ա­վանտ­յու­րա­նե­րի եք դի­մում՝ աշ­խար­հը հասց­նե­լով մի­ջու­կա­յին բախ­ման շե­մին, ա­պա ա­ռանց մեր օգ­նութ­յան էլ շա­րու­նա­կեք պա­տե­րազ­մը:

­Մոսկ­վա­յի հա­մար պայ­ման­նե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­վել են Ուկ­րաի­նա­յին, ցան­կա­ցա­ծի նվա­զա­գույնն է. չորս մար­զե­րի վե­րահս­կո­ղութ­յուն, Ուկ­րաի­նա­յի ոչ ռազ­մա­կա­նաց­ված կար­գա­վի­ճակ եւ այլն: Շատ ա­վե­լի ցան­կա­լի է, որ այդ չորս մար­զին ա­վե­լաց­նի եւս առն­վազն հին­գը՝ Սու­մի, Խար­կո­վի, Դ­նեպ­րո­պետ­րովս­կի, Նի­կո­լաե­ւի եւ Օ­դե­սա­յի: Դ­րա միակ տար­բե­րա­կը ռազ­մա­կանն է: Իսկ այն ի­րա­վի­ճա­կում, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը դուրս գան խա­ղից, իսկ Մոսկ­վան, հաշ­վի առ­նե­լով ուկ­րաի­նա­կան վեր­ջին ա­վանտ­յու­րա­նե­րը, բարձ­րաց­նի կի­րառ­վող զի­նա­տե­սակ­նե­րի մա­կար­դա­կը թե­կու­զեւ մին­չեւ «Օ­րեշ­նի­կի» աս­տի­ճան, այդ խնդի­րը դառ­նում է միան­գա­մայն լու­ծե­լի:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված