Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

Ինձագիի հրաժեշտի ուղերձը «Ինտերին»

Սպորտ

 

Սիմոնե Ինձագիի և «Ինտերի»  չորս տարվա համագործակցությունը մոտեցավ ավարտին։

Ինձագիի հրաժեշտի խոսքերը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի ընտանիք,

Եկել է պահը հրաժեշտ տալու այս ակումբին՝ չորս տարվա ճանապարհից հետո, որոնց ընթացքում ես նվիրել եմ իմ ամբողջ էությունը: Ամեն օր «Ինտերն» է եղել իմ առաջին և վերջին միտքը: Ինձ փոխադարձաբար աջակցել են պրոֆեսիոնալիզմով և կրքով խաղացողները, ղեկավարությունը և ակումբի յուրաքանչյուր աշխատակից:

Վեց տիտղոս՝ ներառյալ Երկրորդ աստղով պսակված Սկուդետոն և 2023 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, վկայում են մեր համատեղ աշխատանքի մասին: Շնորհակալ եմ բաժնետերերին անսասան վստահության, նախագահին և նրա թիմին՝ ամենօրյա աջակցության և բաց երկխոսության համար: Այսօրվա դժվարին օրը մենք անկեղծորեն քննարկեցինք և միասին որոշեցինք ավարտել այս հիանալի ճանապարհը:

Իմ վերջին խոսքը նվիրված է մեր երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ, կիսել են դժվարություններն ու ուրախությունները: Ես երբեք Ձեզ չեմ մոռանա:

Forza Inter.

Սիմոնե Ինձագի»։

«Ինտերն»  նախագահ Ջուզեպե Մարոտան ի պատասխան ասել է.

«Ինտերի բաժնետեր Օուկթրիի և ամբողջ ակումբի անունից շնորհակալություն եմ հայտնում Սիմոնե Ինձագիին նրա կրքի, նվիրվածության և անկեղծության համար: Միայն ամենօրյա համատեղ պայքարի արդյունքում է հնարավոր նման բաց և անկեղծ երկխոսություն, ինչպիսին տեղի ունեցավ այսօր»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ