Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.am Բոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Ճապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ) Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասին Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ) Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր Դիանային Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Հայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերով

Վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ. ադրբեջանագետ

Հասարակություն

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո՝ վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ։  Այս մասին  թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Նախորդիվ անդրադարձել եմ այս տարվա հունվար և փետրվար ամիսներին Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի ունեցած անհատական ու համատեղ զորավարժությունների թեմային։ Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանի մասնակցությամբ հունվար և փետրվար ամիսներին տեղի էին ունեցել 2 համատեղ և 5 անհատական զորավարժություն։
Ստորև ցանկանում եմ ներկայացնել մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղի ունեցած համատեղ ու անհատական զորավարժությունների և վարժանքների շարքը։
Վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ բնույթի 6 (միջազգային) ռազմական վարժանք ու զորավարժություն։

Դրանք են՝

  • «Anatolian Phoenix - 2025» զորավարժություն (մայիսի 9–23)՝ անցկացված Թուրքիայում

Ադրբեջանը մասնակցել է օդաչուներով, դեսանտային և փրկարար ստորաբաժանումներով, տեխնիկական անձնակազմով և ինքնաթիռներով։

  • Սերբիայի Զինված ուժերի հետ համատեղ վարժանք (մայիսի 20)

Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում։ Թեմա՝ մարտական գործողությունների վարման վարժանքներ, անօդաչու թռչող սարքերի կիրառություն։

  • «Արազ-2025» համատեղ զորավարժություն (մայիսի 20–21)՝ Իրանի և Ադրբեջանի զինվորականների մասնակցությամբ։

Նպատակ՝ փոխգործակցության զարգացում և փորձի փոխանակում։

  • Թուրք և ադրբեջանցի նավաստիների համատեղ պրակտիկ պարապմունքներ (մայիսի 2)

Ընթացել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներգրավմամբ։
Նպատակ՝ ծովային ոլորտում փորձի փոխանակում և պատրաստվածության բարձրացում։

  • «KURTARAN-2025» զորավարժություն (ապրիլի 24–30)

Միջազգային զորավարժություն՝ անցկացված Թուրքիայի Մարմարիս քաղաքում։
Ադրբեջանը մասնակցել է ռազմածովային, ցամաքային, օդային և ափապահպան ստորաբաժանումներով։

  • «Tarlan-2025» ԱԹՍ համատեղ վարժանքի պլանավորման խորհրդաժողով (ապրիլի 30)

Միասնական պլանավորում Ղազախստանի զինված ուժերի հետ։
Բուն վարժանքը դեռ չի կայացել, բայց համարվում է համատեղ զորավարժության նախապատրաստական փուլ։
Անհատական (ներքին) ռազմական զորավարժությունների ու վարժանքների թիվը վերոնշյալ շրջանում հասնում է 14-ի։ Սրանք ներառում են միայն Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցկացված զորավարժություններ՝ ներառյալ մարտավարական վարժանքներ, պահեստազորայինների պատրաստվածություն և հրաձգություն։

  • Կրակային մարտավարական վարժանք՝ հրթիռային ու հրետանային զորքերի հետ (մայիսի 29)
  • Պահեստազորայինների պրակտիկ պարապմունքներ (ծովային ուժերում) (մայիսի 16)
  • Ծովային հետևակի կրակային մարտավարական վարժանք (մայիսի 5)
  • Համատեղ բանակի շտաբային վարժանք (մայիսի 1)
  • Հրետանային կրակային վարժանքներ (ցամաքային ուժեր) (ապրիլի 29)
  • Պահեստազորայինների վարժանքներ (ապրիլի 29)
  • Ուսումնական թռիչքներ՝ «Super Mushshak» ինքնաթիռներով (ապրիլի 28)
  • Պաշտպանության հատուկ ստորաբաժանումներում պահեստազորայինների դաշտային պարապմունքներ (ապրիլի 28)
  • Բանակային կրակային մարտավարական վարժանք (ապրիլի 8)
  • Հրթիռային ու հրետանային զորքերի մարտական պատրաստվածություն (ապրիլի 12)
  • Պահեստազորայինների հերթական ուսումնական հավաքի մեկնարկ (ապրիլի 9)
  • Պահեստազորայինների ուսումնական հավաք (մարտի 19-ապրիլի 15)
  • Պահեստազորայինների դաշտային պարապմունքներ (մարտի 18)
  • Պահեստազորայինների հերթական ուսումնական հավաքի մեկնարկ (մարտի 6)

Սա հրապարակային, բաց աղբյուրներով եղած պատկերն է, վստահ եմ՝ հետախուզական ու փակ աղբյուների տիրապետող գերատեսչությունները կունենան վարժանքների մասին հավելյալ տեղեկատվություն։ Սակայն անգամ բաց ու հրապարակային աղբյուրներով ակնհայտ է՝ Ադրբեջանը խաղաղության որևէ իրական միտում չունի, անգամ ՀՀ իշխանությունների կողմից միակողմանի զիջումներով ձևավորված «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո»,-գրել է նա:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի քան 20 մլն ամերիկացի թոշակառուներ 90-ական դոլար կստանան«Էն «հին, քխ, վատ նախկինների» ավադույթները շարունակվում են». ԽամոյանԵվրագոտում գնաճը հասել է վերջին երեք տարվա առավելագույն մակարդակինԱրևմտյան երկրները աջակցում էին ՔՊ-ին, սա ԵԽԽՎ-ն չի նշել, անարդար է, խոսել է ՌԴ-ի աջակցությունիցԱյս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.amՇաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կաԲոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ումՄայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա էՈրոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի հետ․ ՄեդվեդևԴիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՀոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի յոթ գյուղերի ջրամատակարարումըԻսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակելՀոկտեմբերի 5. Օրվա խոսքՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՃապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ)Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասինՀուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր ԴիանայինՄերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալՀայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված