Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Նախատեսվում է Հայաստանի պատվիրակության այց Ճապոնիա

Ներքաղաքական

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչի հետ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվության կարևորությունը: Նշվել է, որ առաջիկայում Օսակայում «Էքսպո 2025-ի» շրջանակում Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում: Հակոբ Արշակյանը է հույս է հայտնել, որ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահը կմասնակցի այդ միջոցառմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ նախատեսվում է Հայաստանի պատվիրակության այց Ճապոնիա, որի ընթացքում բարեկամական խմբերի ղեկավարները հանդիպման հնարավորություն կունենան: Տեղի է ունեցել նաև քննարկում Ճապոնիայի խորհրդարանականների՝ Հայաստան այցի հնարավորության վերաբերյալ:

Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության ընթացիկ մակարդակը, ընդգծել Թումո կենտրոնի բացման նշանակությունը: Նա խաղաղության օրակարգի հարցում աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ