Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականը խաղալու է Կոստա Ռիկայի դեմ Կալիֆորնիայում

Սպորտ

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնում է Կալիֆորնիա՝ անցկացնելու երկու միջազգային ընկերական հանդիպում Կոստա Ռիկայի դեմ։

Գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի ղեկավարությամբ՝ ով միեւնույն ժամանակ հանդիսանում է NBA-ի «Միլուոքի Բաքս» թիմի օգնական մարզիչը, Հայաստանի հավաքականը նպատակ ունի շարունակելու իր հաղթական ընթացքը։ Թիմը կղեկավարի ավագ Անդրե Մկրտչյան Սփայթը՝ միավորելով լավագույն խաղացողներին ու ազգային հպարտությունը մի հարկի տակ։

Այսպիսով՝

Հունիսի 6 – Fresno City College, Ֆրեզնո

Հունիսի 8 – Crescenta Valley High School, Լոս Անջելես

Ի դեպ, հունիսի 8-ին Լոս Անջելեսում կայանալիք խաղը կլինի հայկական մշակույթի իսկական տոն՝ զուգորդված հզոր ելույթներով եւ ժամանցային ծրագրերով: Մինչ խաղի մեկնարկը ելույթով հանդես կգա Բիգ Ի-ին՝ «Հայերով» կատարմամբ: Հայաստանի օրհներգը կհնչի Ալենե Առուստամյանի կատարմամբ:

Ճամբարային շոու է նախատեսված երգիչ Թոնի Մարինոյի կենդանի կատարմամբ եւ «Լիլիա» պարի ստուդիայի պարողների մասնակցությամբ, որոնք հանդես կգան՝ որպես բեքդանսերներ: Մշակութային պարային ելույթներով կներկայանա նաեւ Փիլիպոսի պարային խումբը: Որպես հատուկ հյուր՝ ներկա կլինի նաեւ դերասան, պրոդյուսեր Դավիթ Ղարիբյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ