Անկարայում տեղադրել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթի հուշաքարը
Միջազգային
Թուրքիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի հուշաքարի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է թուրքիական Milliyet-ը։
Աղբյուրի հաղորդմամբ Թալեաթի հուշաքարի բացմանը մասնակցել է Անկարայի քաղաքապետը, գովեստի եւ մեծարանքի խոսքեր հղելով դարի մեծագույն ոճրագործներից Թալեաթ փաշայի հասցեին։