Ադրբեջանը մտադիր է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից
Միջազգային
Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է թեթև բազմաֆունկցիոնալ JF-17 Thunder կործանիչների պատվերը՝ սկզբնական 16-ից հասցնելով 40 մեքենայի: Գործարքի արժեքը գնահատվում է մոտ 4,2 միլիարդ դոլար: Ինչպես հաղորդում Է Defense Arabic-ը, այդ ինքնաթիռները համատեղ մշակվել են Պակիստանի և Չինաստանի կողմից:
Եթե Ադրբեջանը JF-17-ի գնումը հասցնի 40 ինքնաթիռի, ապա այն կդառնա Thunder շարքի արտահանման ամենամեծ գնորդը և կդառնա պատմության մեջ Պակիստանի կործանիչների արտահանման ամենամեծ գործարքը՝ գերազանցելով Նիգերիա և Մյանմար նախորդ վաճառքները:
Սպասվում է, որ այդ ինքնաթիռները կփոխարինեն ռուսական արտադրության հնացած МиГ-29 կործանիչներին: Նշվում է, որ Բաքուն ձգտում է նվազեցնել կախվածությունը ավանդական մատակարարներից, ինչպիսին է Ռուսաստանը: