Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել մարզերում

Իրավական

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․

 

Հունիսի 5-ին

Տավուշի մարզի Աչաջուր և Սևքար համայնքներում,

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում,

Հունիսի 6-ին

Արմավիրի մարզի Փշատավան և Ջանֆիդա համայնքներում,

Արարատի մարզի Արարատ համայնքում կիրականացվեն մայիսի 30-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

 

Հունիսի 12-ին

Կոտայքի մարզի Գառնի համայնքում,

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում,

 

Հունիսի 12-ին

Տավուշի մարզի Աչաջուր և Սևքար համայնքներում,

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում կիրականացվեն հունիսի 5-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

 

 Հունիսի 19-ին

Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում,

Տավուշի մարզի Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներում,

 

Հունիսի 19-ին

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում,

Կոտայքի մարզի Գառնի համայնքում կիրականացվեն հունիսի 12-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

 

Հունիսի 26-ին

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ համայնքներում,

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում,

 

Հունիսի 26-ին

Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում,

Տավուշի մարզի Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներում կիրականացվեն հունիսի 19-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

 

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

 

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ