Սա իշխանատենչություն չէ, սա ծրագիր է – 2. Խոսրով Հարությունյան Դատի կտանք հեղինակներին․ Աննա Հակոբյան Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրին Բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում բացվեց հրշեջ փրկարարական հենակետ Իրանը չի ների Պակիստանին.Բերձոր այցը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ու պետության կորստի հանգեցնել Շարքային նիկոլություն է. ԶԱՐՄԱՆՔ Արցախի քաղաքական «վերնախավի» համարձակության մաքսիմալը՝ թաքուն ԱԺ նախագահ ընտրելն էր (հանկարծ Նիկոլը չիմանա). Հրանտ Մելիք-Շահնազարյան Ucom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգում Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը

«Փաստ». Ի՞նչը չեն կարողանում «մարսել» ու հանդուրժել Հայաստանի օրվա իշխանությունները

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միանգամայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն: Կարելի է ասել՝ իր ֆեյսբուքյան «պատը» վերցրած, արշավանք է սկսել մեր ազգային եկեղեցու դեմ: Թեպետ, «սկսելն» էլ ճիշտ բնորոշում չէ, որովհետև Փաշինյանն այդ պայքարը կամ արշավանքը նոր չէ, որ ձեռնարկել է:

Այո, այն, ինչ կատարվում է այս օրերին, ոչ թե առանձին վերցրած եկեղեցականների, Եկեղեցու բարձրաստիճան հոգևոր հայրերի դեմ է ուղղված, այլ թիրախում Եկեղեցին է՝ որպես ազգային, հոգևոր հաստատություն: Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարությունների հարցում Փաշինյանի հիպերակտիվությունը, բնականաբար, ունի մի շարք էական պատճառներ, որոնցից մի քանիսն էլ ստորև կդիտարկենք:
Օրինակ՝ կա տեսակետ, որ Փաշինյանի հակաեկեղեցական վերջին «ժայթքումները» փոխկապակցված են ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից վերջերս Հայ առաքելական եկեղեցու դեմ բացահայտ թշնամական, կրոնական անհանդուրժողականություն սերմանող հայտարարություններով: Այսինքն՝ Փաշազադեն ասաց, Փաշինյանը «փոխանցումը» վերցրեց ու գլորեց առաջ: Կան նման մեկնաբանություններ և, մեր մեջ ասած, դա այն է, ինչ առաջիններից մեկն է ուշադրություն գրավում: Սակայն խնդիրը շատ ավելի խորն է, քան պարզապես ադրբեջանական կողմի հերթական հանձնարարությունը Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կողմից կատարելու կասկածը:

Եվ այդ տեսանկյունից, բնականաբար, հիմնական հարվածներից մեկը պիտի ուղղվեր Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային, հոգևոր, մշակութային, գիտակրթական, պատմական, գաղափարական ակունքները պահող հաստատության դեմ: Մեր ազգային ինքնության, ինքնագիտակցության ու նույնականացման հիմքերը մեր Եկեղեցում են: Եվ եթե մեկը որոշել է հայերիս դենացիֆիկացիայի ենթարկել, բնականաբար, նրա հիմնական թիրախներից մեկը հենց Եկեղեցին պիտի լիներ՝ որպես հաստատություն, ազգային բազմադարյա ինստիտուտ:

Երկրորդը. ի՞նչ է անում կոնկրետ այս վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը: Նա զազրելի բառապաշարով արտահայտություններ է անում բարձրաստիճան եկեղեցականների հասցեին: Ի դեպ, իր տան անդամը՝ ևս: Հաշվարկն այն է, որ շատերը միգուցե կհամաձայնեն, թե եկեղեցում «պետք է հեղափոխություն անել, բայց ոչ այդ տոնով, ոչ այդ բառապաշարով»: Իբր՝ «ինքը ճիշտ է ասում, բայց վարչապետին սազական չեն այդ բառերը» ու նման բաներ: Նախորդ հրապարակումներում մենք ակնարկել էինք այդ հեռանկարի ու «հույսերի» մասին: Եվ ահա, երեկվա իր գրառման մեջ արած արտահայտությամբ Փաշինյանն, ինչպես ասվում է, ինքը «վառեց» իր տարած խաղը: Ասում է. «Որքան հասկանում եմ, մայիսի 29–ի մի գրառման արձագանքը հետևյալն է. «Իսկ ինչո՞ւ ***ել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել»:

Այո, սա նրա նպատակն էր, որ իբր նման տպավորություն ստեղծվի: Սակայն հընթացս նկատենք, որ Փաշինյանն այս հարցում էլ է կեղծում (այդ էր պակաս՝ չկեղծեր), խեղաթյուրում իրականությունը, քանզի իրականում ոչ մի «կոնսենսուս» էլ նրա գրառման վերաբերյալ, իր ընկալած տարբերակով, չի եղել: Տեսեք, բազմաթիվ քաղաքական, հասարակական ուժեր, կառույցներ, միավորումներ ու առանձին անհատներ կտրուկ դատապարտել են Փաշինյանի ու նրա՝ շեֆին քծնելու մրցույթի մտած թիմակիցների հակաեկեղեցական դրսևորումները: Ո՞րն է այդտեղ «կոնսենսուսը»:

Չնայած, կարելի է ասել, որ յուրօրինակ կոնսենսուսի Փաշինյանն ինչ-որ տեղ հասել է, բայց այն առումով, որ այս խմբին չի կարելի հանդուրժել իշխանության ղեկին: Վաղուց չէր կարելի, իհարկե...

Երրորդը՝ փաշինյանական իշխանության հարձակումների հիմնապատճառների հետ կապված: Տեսեք, Հայ առաքելական եկեղեցին այն սակավ ինստիտուտներից է, արդեն երևի կարելի է ասել՝ միակ հաստատությունն է, որը Փաշինյանը չկարողացավ զավթել 2018-ից հետո: Գործնականում բոլոր պետական ինստիտուտները զավթեց, գրավեց դատարանները, Սահմանադրական դատարանը, բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգության և իրավապահ մարմինները, պետական կառավարման համակարգը, բուհերը, դպրոցները, ստեղծագործական միությունները: Գրեթե ամեն ինչ, բայց ոչ Մայր Աթոռը:

Չկարողացավ զավթել, չնայած բազմաթիվ ու շարունակական փորձերին: Բավական է հիշեցնել «Նոր հայրապետ» խայտառակ շարժումը, Ամենայն հայոց կաթողիկոսի վրա ֆիզիկական հարձակման փորձերը, Հայ առաքելական եկեղեցին հարկային տեռորի ենթարկելու փորձը և այդպես շարունակ:

Եվ այն, որ չի կարողանում գրավել Եկեղեցին, Նիկոլ Փաշինյանին հունից հանում է: Նա, տեսեք, արդեն ծուռվիզ կեցվածքով պայմանավորվել է Էրդողանի հետ, մի գավաթ սուրճի շուրջ շարունակում է խաղաղության թուղթ մուրալ Ալիևից: Բայց մեկ էլ այդ ամենի խորապատկերում Հայ առաքելական եկեղեցու կողմից, Վեհափառի գլխավորությամբ, միջազգային հարթակներում հնչեցվում են Արցախի հայության անկապտելի իրավունքների, Արցախի հոգևոր-մշակութային հայկական ահռելի ժառանգության պահպանման հարցերը: Դա էլ է հունից հանում Փաշինյանին: Դա և, կրկնենք, այն, որ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսները՝ Գարեգին Երկրորդը, Արամ Ա-ն, նվիրապետական աթոռների գահակալները, հոգևոր վերնախավը, մեծ հաշվով, չանցան Փաշինյանի «թրի տակով»: Չանցան, չնայած նրա անդադար շանտաժներին, հիստերիաներին ու անընդունելի այլևայլ դրսևորումներին, ինքնակոչ ինկվիզիտոր-հավատաքննիչի նրա կեցվածքին:

Այնպես որ, սա, կրկնենք, առանձին վերցրած որևէ հոգևորականի կամ որևէ անձի կողմից մեղք գործել-չգործելու հարց չէ: Սա ամենաիսկական պատերազմ է հենց Եկեղեցու դեմ:

Առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ, չնայած ամեն ինչին, Հայ առաքելական եկեղեցին այն հաստատությունն է, որն ունի հայության ճնշող մեծամասնությանը համախմբելու, միավորելու և ազգային-կառուցողական, բնականոն հուն վերադարձնելու ներուժ: Ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլ համայն հայությանը միավորելու ներուժ: Բնականաբար, կան այնպիսիք, որոնք չեն կարող հանդուրժել նման կառույցի առկայությունն ու գործունեությունը: Նրանք չեն կարող հանդուրժել ազգասեր, հայրենասեր, պետականասեր, արժեքներ կրող մարդկանց համախմբումը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Սա իշխանատենչություն չէ, սա ծրագիր է – 2. Խոսրով ՀարությունյանԴատի կտանք հեղինակներին․ Աննա ՀակոբյանՇախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրինԲնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿԾաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում բացվեց հրշեջ փրկարարական հենակետԻրանը չի ների Պակիստանին.Բերձոր այցը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ու պետության կորստի հանգեցնելՇարքային նիկոլություն է. ԶԱՐՄԱՆՔԱրցախի քաղաքական «վերնախավի» համարձակության մաքսիմալը՝ թաքուն ԱԺ նախագահ ընտրելն էր (հանկարծ Նիկոլը չիմանա). Հրանտ Մելիք-ՇահնազարյանUcom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգումՅունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղըՖաբրեգասը կգլխավորի «Ինտերը»Երևանում սեփական տան բակում հայտնաբերվել է կնոջ մարմինԴիմակավորված անձինք Կոմիտասի պողոտայում առևանգել են Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացու դստերը. երեխան գտնվել է. տեսանյութՌՈՒՍԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ ԹՐԱՄՓԻՆԻՆՉՈՒ ՎԵՀԱՓԱՌԻՆ ՓՈԽԵԼԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԱՎ ԳԵՐԽՆԴԻՐՍպերցյանը կարող է տեղափոխվել «Սևիլիա»Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը Զելենսկու համար կարող է դատավճիռ դառնալ. ՓորձագետԿիևում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է զանգվածային հարվածների վտանգի մասին«Պուտինը խոստացել է ուժեղ պատասխան հարձակմանը». Թրամփ խոսել է ՌԴ նախագահի հետ«ԵՐԲ ԻՄԱՑԱ, ՈՐ ՄՐՑԱԿԻՑՍ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է, ՄՏԱԾՈՒՄ ԷԻ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԿարմիր Վանքի խորհուրդն ու առեղծվածըՎԻԴԵՈ. Ում կփոխարինի Էլիզ Մելիքյանը՝ «վերջին զանգ» սերիալում. Էլիզը մուտք է գործում սերիալՏաշիրում «Հասկիին» հայտնաբերել են դաշտավայրում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում«Օրեշնիկ»-ների և, հավանական է, տակտիկական միջուկային զենքի հարվածները կլինեն. Ուկրաինական աղբյուրՌուսական ուժերն ազատագրել են Ռեդկոդուբը (Տեսանյութ, քարտեզ)Պուտինը չի հանդիպի Զելենսկու հետ. «Ո՞վ է ընդհանրապես բանակցում ահաբեկիչների հետ» (Տեսանյութ)Զելենսկին հրաժարվում է խաղաղության բանակցություններիցԹրամփի թոռնուհու հետ ամուսնանալու համար ռիսկի գնացած տղային բռնել ենՈվ Ռոզա Դավթյանի սկեսրայրը, ինչով է զբшղվում. բացառիկ մանրամասներըՇաբաթվա թրենդը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄանկապիղծ ասելու համար պատասխան պետք է տաք, չափներդ ճանաչեք․․․Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս ԱջապահյանՈրոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել․ զգուշացում՝ ՀՀ բնակիչներինԵղբայրները վիճել, ապա ծեծել են 12 տարեկան տղայինԵրեք ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններովԱռնետավազք, թե՞ «սրբազան կով»Սուրենյանը նոր գրառում է արել«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի հետ ազգակցական կապը չի կարող ազդել նոր ոստիկանապետի գործունեության վրա․ նախարարԱդրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնենք. ԱԱԾ տնօրենԱրտառոց դեպք՝ Երևանում․ 34-ամյա տղամարդը ձեռքերով դիպչել է Հայաստանում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակցի կնոջ մարմնի տարբեր հատվածներինԻ՞նչ է կատարվում Նախիջևանում. Բաքվի իշխանություններն անջատողական շարժումների վտանգ են կանխատեսում«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասինՀուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիԷդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է, Նաիր Տիկնիզյանինը` մնացել անփոփոխՄոսկվայում չեչեն ուժայինների կողմից առևանգված հայ գործարարը մահմեդականներից «ներողություն է խնդրել» և ազատ արձակվելԵրբ Սորոսի բեմից հարձակում են գործում Սուրբ Սեղանի վրաԻսրայելը հարվածել է ՍիրիայիՀայաստանում գործազրկության մակարդակն աճել էԱրցախի նախագահը հարցաքննվում է թվով երեք վարույթների շրջանակներում․ մանրամասներ«Օտարամոլ էի, հայկականը ինձ համար հին էր»․ Շպռոտը՝ աղանդավոր դառնալու և ապաշխարելու մասինՀայաստանը պետք է կատարի Բաքվի կողմից առաջ քաշված պայմանները․ ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top