«Մինչև մենք սա չհասկանանք, հաղթանակ չի լինի». Դուգին
Միջազգային
Անդրադառնալով Ստամբուլում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, ռուս փիլիսոփա, ազգայնականության ներկայացուցիչ Ալեքսանդր Դուգինն այս գնահատումն է տվել.
«Մեր ժողովուրդը հիանալի բանակցություններ վարեց։ Մեր վերջնագիրը զուսպ է և կոնկրետ։ Մենք մինչ այժմ ամեն ինչ շատ ճիշտ ենք անում:
Պատերազմի խնդիրները մեր ներքին խնդիրներն արտացոլում են ինչպես հայելու մեջ: Մենք պայքարում ենք մաքուր չարիքի դեմ: Ուկրաինան այսօր Հակաքրիստոսի քաղաքակրթության ավանգարդն է: Մենք հայտնվել ենք Սատանայի հակառակ ճամբարում: Բայց նրան հաղթահարելու համար մենք պետք է լինենք Աստծո կողմում: Մինչև մենք դա չհասկանանք, հաղթանակ հնարավոր չէ: Այն հնարավոր չէ խլել որևէ զուտ տեխնիկական միջոցով: Այստեղ ավելին է անհրաժեշտ»: