«Ժողովուրդ». ՔՊ-ում սրբազան թեմաները դարձրել են հումորի առարկա. ի՞նչ էր կատարվում Սեւանի առանձնատանը հունիսի 1-ին
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1-ին, երբ հանրությունը դեռ քննարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումը՝ «Սրբազան, գնա, շարունակիր քեռուդ կնգան դ…փել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ամերձ աղբյուրները պատմեցին, որ ալկոհոլի բաժակների շուրջ, տարբեր անկյուններում իշխող վերնախավի տարբեր ներկայացուցիչներ քննարկել, միմյանց հետ կատակներ են արել թե՝ «փնտրվում է քեռակինը»։ Ըստ նույն տեղեկությունների՝ ոչ ոք փորձ չի արել վարչապետին կոչ անել հետ կանգնել նման հռետորաբանությունից, կամ գոնե ներողություն խնդրել վիրավորված հավատացյալներից։ Ընդհակառակը՝ ներկաները առավելագույնս թեթեւ ու հեգնական են վերաբերվում թեմային՝ շարունակելով իրենց հերթին թիրախավորել եկեղեցուն։
Կարճ ասած՝ Սեւանի առանձնատանը ծավալված «կատակների» տրամաբանությամբ կարելի է եզրակացնել՝ ոչ թե պատահական էր վարչապետի գրառումը, այլ համակարգված մոտեցման արտահայտություն։ ՔՊ-ի համար այլեւս ամոթալի չէ ոտնահարել ազգային ու հոգեւոր արժեքները, եթե դրա միջոցով հնարավոր է ուշադրություն շեղել երկրի հրատապ խնդիրներից»։