Հունիսի 6-ին ՀՀ վարչական դատարանը կհրապարակի վճիռը «Գոյ» թատրոնի գործով Փաշինյանը բողոքեց․ «Շահարկում են, թե պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք» (տեսանյութ) Ադրբեջանը սկսել է ռազմական ոլորտում համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ԵՄ-ում նշել են՝ որը կարող է լինել Ուկրաինայի և եվրոպական անվտանգության վատթարագույն սցենարը Ջուր չի լինի Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են Մաhացել է Վահան Շիրխանյանը Երևանում 3 օր փողոցներ են փակ լինելու Վեհափառ Հայրապետը հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները. Ասողիկ աբեղա Կարապետյան 5 տարում քանի՞ չվերթ է իրականացվել Երևան-Բաքու-Երևան երթուղով

Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Փաշինյանի աղմկահարույց գրառումների վերաբերյալ

Հասարակություն

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։

Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։

Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։

Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։

Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։

Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։

Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։

Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության։

Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության և առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը և պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով։






Հարավային Կորեան Թրամփին կփոխարինի ՊուտինովՀունիսի 6-ին ՀՀ վարչական դատարանը կհրապարակի վճիռը «Գոյ» թատրոնի գործովՓաշինյանը բողոքեց․ «Շահարկում են, թե պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք» (տեսանյութ)Ադրբեջանը սկսել է ռազմական ոլորտում համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետԵՄ-ում նշել են՝ որը կարող է լինել Ուկրաինայի և եվրոպական անվտանգության վատթարագույն սցենարըՋուր չի լինիՀայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել ենՄաhացել է Վահան ՇիրխանյանըԵրևանում 3 օր փողոցներ են փակ լինելուՎեհափառ Հայրապետը հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները. Ասողիկ աբեղա Կարապետյան5 տարում քանի՞ չվերթ է իրականացվել Երևան-Բաքու-Երևան երթուղովՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2024 թ․ պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներինՀայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները կոչով դիմել են պետական և միջազգային կառույցներինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում«Հրապարակ». Զեկո՞ւյց, թե՞ մահակ«Ժողովուրդ». Ավինյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ»ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. BloombergՎենս. ԱՄՆ-ն կառավարվում էր «լիակատար հիմարների» կողմից«Հրապարակ». Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա«Ժողովուրդ». 40 հազար դոլար բանկային ավանդ, 32 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել նախարար Ավանեսյանը«Հրապարակ». 2 միլիարդ 600 միլիոն դրամ քամուն են տալիս«Իրավունք». Կադրային ջարդ է սկսվելու. կառավարական «չիստկան» սկսվելու է Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍ«Ժողովուրդ». Կաթողիկոսին «հեռացնելու» հարցում նահանջ չի լինելու. իշխանության վերադարձը հին օրակարգինՔելլոգ. Ռուսական ավիաբազաների վրա հարձակումից հետո հակամարտության սրման ռիսկի էական աճ կաԳլոբալիստներն ու խորը պետությունը հիմա խաղում են, որ Թրամփը մնա այս պատերազմում. ԴուգինՌուսական մոտակա գործողության անօդաչուներն արդեն հասնում են Սում մարզկենտրոնինԿլինիկական վտանգավոր իրավիճակ. Հակոբ ԱվետիքյանԻշխանության հապճեպ ու անկատար մտքերը խորացնում է ժողովրդի վստահության ճեղքերն իրենց նկատմամբ. ՀակոբյանՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետՓաշինյանի՝ եկեղեցուն վարկաբեկող հայտարարությունների վերաբերյալ բողոք է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ՆԻԿՈԼԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՄԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՄՈՍԿՎԱՆ ԿԴԻՄԻ՞ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, ԹԵ՞ ԿԲԱՎԱՐԱՐՎԻ «ՕՐԵՇՆԻԿ»-ՈՎՀուսանք, որ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ տեղեկացված է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարերը մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից. Միհրան ՀակոբյանՉորս ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններովԻնչ ծրագրեր ունի «Ինտերը» Մխիթարյանի վերաբերյալ Ծիծաղելի է ամուսնուս վերագրել այն գույքը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը. Արմեն Գեւորգյանի կնոջ արձագանքըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին . տեսանյութԵրեւանի քաղաքապետը Իսպանիայում էՎԻԴԵՈ. Մագա Հարությունյանն իրենց տանից թուղթ ու գիր է գտել. ինչ է փոխանցում Մագան թուղթ ու գիր անողինԲոլորդ «դոմփել» բառն եք ֆիքսել, բայց որ քեռակնոջ հետ կենակցում են, նորմա՞լ է. ՔՊ-ականԻնձագիի հրաժեշտի ուղերձը «Ինտերին» Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համարԱղմկոտ սկանդալ՝ Ռուսաստանում. ադրբեջանցի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրը հին թուրքական հող է անվանելԻնձագին հեռանում է «Ինտերից»36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԻնչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում. Հայկ ՄարությաԻԵրջանկահիշատակ Արա Մարտիրոսյանի երկնային տարեդարձն է. երգիչը կդառնար 49 տարեկանԻնչ թանկարժեք նվեր է հայտարարագրել Ալեն ՍիմոնյանըՎերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ. ադրբեջանագետՓաշինյանի ընտանիքի լրատվամիջոցը մեկ շաբաթում 130 անգամ թիրախավորել է Եկեղեցին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top