«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսները Նավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը «Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել «Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխության Հերթական քաղաքական սպանությունը Իրանում Թրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմ Հուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնի Երևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին Ռուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբ

«Փրայմ թայմ» մյուզիքլը՝ հուզիչ եւ արդիական ուղերձներով Թբիլիսիի բեմում

Լուսանկարներ

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան Ազգային թատրոնի բեմում մայիսի 30-ին տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղը։

Թատրոնը հանդիսատեսի դատին ներկայացրեց «Փրայմ Թայմ» միջազգային մյուզիքլը, որը մեծ ընդունելության արժանացավ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա հանդիսատեսի կողմից։ Ներկայացումը, անդրադառնալով փառքի, արժեհամակարգի խեղման եւ սոցիալական արդարության խնդիրներին, ներկայացրեց խորապես հուզիչ ու արդիական թեմաներ։

Պատմության առանցքում հերոսուհի Աննան է՝ մի երիտասարդ կին, ով հայտնվելով փառքի եւ փողի թելադրած մեխանիզմներում, փորձում է պահպանել ինքնությունը եւ պայքարում է սեփական ձայնը պահպանելու համար։ Մյուզիքլը շեշտադրում է, որ իրական հաջողությունն ու արժեքները պահանջում են պայքար ու պատասխանատվություն, իսկ յուրաքանչյուր քայլ կարող է շրջադարձային լինել։

Բեմադրությունը աչքի ընկավ երաժշտական եւ ռեժիսորական բարձր որակով։ Ստեղծագործական թիմը կարողացել էր հիանալի համադրել հուզական լարվածությունն ու դրամատուրգիական զարգացումը՝ ստեղծելով ամբողջական, վառ ու մտածելու տեղիք տվող ներկայացում։ Ներկայացման երաժշտական ձեւավորումը, որը կատարվել է պրոֆեսիոնալ երաժիշտների կողմից, ուժեղացրել էր բեմադրական ազդեցությունը՝ ստեղծելով հզոր դրամատիկական տրամադրություն։

Դերակատարներն էին՝ Թերեզա Մաթևոսյան, Մարիամ Գրիգորյան, Արսեն Գևորգյան, Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան, Գևորգ Դավթյան, Հայկ Մաթևոսյան, Յանա Թևանյան, Հովսեփ Նշանյան, Տիգրան Նահապետյան և Անգելինա Անտարյան։

Ներկայացման բեմադրիչն է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։ Թբիլիսյան հանդիսատեսի ջերմ ընդունելությունը, երկարատեւ ծափահարություններն ու արտիստների ոգեւորությունը վկայում են՝ հայաստանյան թատերական արվեստը շարունակում է հաստատուն քայլերով ներկայանալ միջազգային հարթակում՝ փոխանցելով ժամանակակից պատմություններ՝ համամարդկային արժեքներով։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսներըՆավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը «Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել«Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխությանՀերթական քաղաքական սպանությունը ԻրանումԹրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմՀուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնիԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՌուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբԵվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցովՌուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունըBild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմիՀայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրանԿիևը կրկին զանգվածային հարձակման տակ էԵրբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ Մարտիրոսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված